Հոկտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

Հոկտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԱԺ

Ժամը 10։00-ից ԱԺ-ում կշարունակվի հերթական նիստը։

 Պետական կառույցներ

Ժամը 10։00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքի, Բելգիա-Հայաստան առևտրի պալատի նախագահ Վալերի Սաֆարյանի, Բելգիայի Ecosteryl ընկերության նախագահ Օլիվյե Դյուֆրեի, Բելգիայի Սեն-Լյուկի համալսարանական կլինիկաների գործադիր տնօրեն Ֆիլիպ Լըռուայի ասուլիսը: Թեմա. բելգիական ընկերությունները ՀՀ-ում են. օրակարգում տնտեսական կապերի ընդլայնումն է։

Ժամը 11։00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Առողջության ապահովագրության հիմնադրամի տնօրենի ԺՊ Հայկ Բաբայանի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանի, ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության աշխատանքային իրավունքի քաղաքականության վարչության պետի պարտականությունները կատարող Լուսինե Հարությունյանի ասուլիսը։ Թեմա. 2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր նարավորություններ։

Ժամը 18։00-ից (Անհրաժեշտ է մոտենալ միջոցառման մեկնարկից առնվազն 40 րոպե շուտ) Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում (Արգիշտիի 1) կկայանա Միջազգային առևտրի և ներդրումների ֆորումի (ITIF) պաշտոնական բացման արարողությունը։ Հոկտեմբերի 7–9-ը Երևանում անցկացվող ITIF 2026-ը Հայաստանում է համախմբելու 250 մասնակիցներ 38 երկրներից՝ միջազգային դիստրիբյուտորների, ներմուծողների, մանրածախ առևտրի ցանցերի և գնորդների, ինչպես նաև հայկական սննդամթերք, թարմ միրգ, բանջարեղեն, խմիչք արտադրող ընկերությունների հետ ուղիղ գործարար կապեր հաստատելու նպատակով։ Ֆորումի սկզբում՝ որպես Ֆորումի բացման արարողությունը հյուրընկալող կողմի ներկայացուցիչ ողջույնի խոսքով հանդես կգա Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը: Բացման խոսքով հանդես կգան՝ ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռեմոն Զաքարիան, Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը։ Բացման արարողությանը կհաջորդի TradeArmenia.org հարթակի ներկայացումը, ինչպես նաև երկու պանելային քննարկում՝ նվիրված ԵՄ շուկայի հասանելիության, Հայաստանի առևտրի և արտահանման հնարավորություններին։ Առաջին քննարկմանը կմասնակցեն ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Յոհան Հեսսեն, Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարը, Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) ներկայացուցիչ Պիեռ Բոնթոնոն։ Երկրորդ քննարկմանը կմասնակցեն. Շվեդիայի առևտրի ազգային խորհրդի, Հոնկոնգի առևտրի զարգացման խորհրդի (HKTDC), ինչպես նաև Հունաստանի և ԱՄԷ-ի գործարար շրջանակների ներկայացուցիչներ։  

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 18։30-ին «Ալեքսանդր» հյուրանոցի «Դվին» սրահում կկայանա միջոցառում՝ Հայ կանանց միջազգային ասոցիացիայի (AIWA) Սան Ֆրանցիսկոյի մասնաճյուղի խորհրդի անդամների մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում կներկայացվի «FoundHer» նոր նախաձեռնությունը, որի նպատակն է աջակցել և հզորացնել կին ձեռներեցներին ու բիզնես առաջնորդներին։ AIWA Երևան, +37494034430: 

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 09։30-ին ԵՊՀ 6-րդ մասնաշենքի դահլիճում (Սև շենք, Աբովյան 52) կկայանա «Փոխակերպվող տնտեսություն. «կանաչ» վերափոխում, ինստիտուտների որակ և արժեքի ստեղծում» խորագրով միջազգային 3-րդ գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը: Գիտաժողովը կանցկացվի հոկտեմբերի 7-9-ը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում: Բացման խոսքերով հանդես կգան. ԵՊՀ պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը, Տարածաշրջանային գիտության ակադեմիայի փոխնախագահ Պիտեր Նայկամպը, «ՖԻՆԱՐՄ» ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի նախագահ Կարեն Զաքարյանը, ԱՄՆ Քորնելի համալսարանի դոցենտ Ջոն Քարութերսը: Գիտաժողովին կմասնակցեն պետական կառույցների, կրթական ու միջազգային կազմակերպությունների, ֆինանսաբանկային ոլորտի, ինչպես նաև մասնավոր հատվածի բարձրաստիճան պաշտոնյաներ և ներկայացուցիչներ։ Գիտաժողովի ընթացքում անցանց և առցանց ձևաչափով, կներկայացվեն ավելի քան 90 զեկուցումներ յոթ թեմատիկ բաժանմունքներում: 

Մշակույթ

Ժամը 14։00-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա բանաստեղծ, արձակագիր Մարիանա Պէրթիզլեան Ղազարեանի (Սիրիյա) «Լուսաշղարշ» գրքի շնորհանդեսը: 

Հայերեն Русский

ՀՀ նախագահն Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

Ադրբեջանի նախագահն ու Մեծ Բրիտանիայի առևտրի նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու գործընկերներն ընդլայնում են երեխայակենտրոն ծառայությունների ցանցը Տավուշում և Սյունիքում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Իրանը մեծացրել է զենքի արտադրական հզորությունները

Հոկտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

Հայ աշակերտները աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայից վերադարձել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ

Քեմ Ղաֆարիանը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի պետական մրցանակի 2026 թվականի դափնեկիր

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերը մտահոգություն են առաջացնում երկրի անվտանգության շուրջ. Moldpres

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել է Տաղանդների բացահայտման և զարգացման ծրագիրը