Հոկտեմբերի 6-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

Հոկտեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԱԺ

Ժամը 10։00-ին Ազգային ժողովում տեղի կունենա հերթական քառօրյա նիստը։

 Ժամը 11։00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գեոկչյանի և ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի լաբորատոր-ախտորոշիչ ծառայությունների, միջին ու կրտսեր բուժանձնակազմի գծով տնօրենի տեղակալ Արթուր Ավետիսյանի ասուլիսը: Թեմա. հոկտեմբերը՝ կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս. պետական քաղաքականությունն ու հիվանդացության միտումները։

Ժամը 12։00-ին Ինժեներական քաղաքում (Բագրեվանդ 21/1) տեղի կունենա մամուլի ասուլիս, որտեղ հայտարարվելու է Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2026թ․ ՀՀ պետական մրցանակի դափնեկրի անունը: Ասուլիսի բանախոսներ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյան, Մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի և միջազգային ընտրող հանձնաժողովի աշխատանքները համակարգող, «Synopsys Armenia»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյան, Մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր Viva ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյան։ 043 322333:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 10։00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կկայանա հավաստագրի հանձնման արարողություն: Հայաստանը Եվրոպական տեխնիկական խորհրդատվական փորձագետների խմբի (ETAGE) կողմից վավերացվել է որպես տարածաշրջանային հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին հասած երկիր։ Վավերացումը կարևոր ձեռքբերում է Հայաստանի իմունականխարգելման և հեպատիտ B-ի կանխարգելման ոլորտում և արտացոլում է ՀՀ կառավարության ու Առողջապահության նախարարության կողմից իրականացվող հետևողական քաղաքականության եւ միջոցառումների արդյունքները։ ԱՀԿ-ի գնահատման շրջանակում առանցքային նշանակություն ունեն հեպատիտ B-ի դեմ պատվաստումների բարձր ընդգրկվածությունը, պերինատալ փոխանցման կանխարգելումը և պատվաստված խմբերում HBsAg-ի տարածվածության ցածր մակարդակի ապահովումը։ Այս ձեռքբերման կապակցությամբ ԱՀԿ հայաստանյան գրասենյակը առաջարկում է անցկացնել պաշտոնական հավաստագրի հանձնման արարողություն։ 

Մշակույթ

Ժամը 14։00-ին «Լոֆթ» տարածքում (Մոսկովյան 3/3) տեղի կունենա «ԳՈՅ» թատրոնի մամուլի ասուլիսը՝ նվիրված հոկտեմբերի 12-ին կայանալիք «Խելագարը» ներկայացման պրեմիերային։ Ասուլիսի բանախոսներ՝ ԳՈՅ» թատրոնի դերասան, պրոդյուսեր Արսեն Ազիզյան, դերասաններ. Սամվել Թոփալյան, Աշոտ Տեր-Մաթևոսյան: Ասուլիսի ընթացքում կներկայացվեն ներկայացման ստեղծման պատմությունը, ստեղծագործական գործընթացի մանրամասները, ինչպես նաև առաջիկա պրեմիերային առնչվող այլ հարցեր։ 043 170107:

 

Հայերեն Русский

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խրախուսեց մարզի մի խումբ մանկավարժների

ԱԳՄԱ նախարարը և Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են Հայաստան-Իրան ենթակառուցվածքների զարգացումն ու տրանսպորտային կապերի ընդլայնումը

Հայաստանի և Իրանի արտաքին գերատեսչությունների խոսնակները կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում համագործակցության զարգացումը

Քաղցկեղի բուժման նորարարական մոտեցումներ՝ Հայաստանում․ ներկայացվել են ֆոտոբիոմոդուլյացիոն թերապիան և TeleMed հարթակը

ԱԺ խորհուրդը հաստատել է հոկտեմբերի 6-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը

Ոստիկանությունը հայտնել է ծրագրված սպանության կանխման մասին․ ձերբակալվել է չորս անձ

Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցույթ

Հայաստանն արծաթե հուշադրամ է թողարկել COP-17-ը հյուրընկալելու կապակցությամբ

ԱԺ էթիկայի հանձնաժողովին կարող է դիմել յուրաքանչյուր ոք․ Մարիա Կարապետյանը ներկայացրել է ընթացակարգը

Հոկտեմբերի 6-ի միջոցառումների անոնս