«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

1 րոպեի ընթերցում

«Մեծ յոթնյակի» երկրները համաձայնվել են չորս ամսվա ընթացքում իրենց ռազմավարական պաշարներից բաց թողնել մինչև 100 միլիոն բարել նավթ՝ որպես էներգակիրների գնաճը նվազեցնելուն ուղղված համակարգված քայլ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Euronews-ը։

Հատուկ ուշադրություն է դարձվելու դիզելային վառելիքի շուկային։ Գործընթացը կհամակարգի Միջազգային էներգետիկ գործակալությունը։ «Մեծ յոթնյակի» երկրների հայտարարության համաձայն՝ ակնկալվում է, որ առաջիկա 20 օրերի ընթացքում դիզվառելիքի զգալի ծավալները կդառնան հասանելի։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ երկրները պայմանավորվել են համատեղ գործել՝ էներգակիրների գների վրա ճնշումը թուլացնելու նպատակով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հորդորել է երկրներին օգտագործել ռազմավարական պաշարները՝ դիզելային վառելիքի գների աճի և մատակարարման պակասուրդի պայմաններում։

Միջոցառումների փաթեթը նախատեսում է նաև նավթավերամշակման գործարանների օգտագործման ավելացում և գործընկեր երկրների միջև էներգետիկ ռեսուրսների ու նավթամթերքի առևտրի վրա սահմանափակումներ չկիրառելու պարտավորություն։

Հայերեն Русский

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին

Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին հոկտեմբերի 4-ին կկատարվեն պայթեցման աշխատանքներ

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ