4 րոպեի ընթերցում
Հոկտեմբերի 3-ի միջոցառումների անոնս
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 14։00-ին Հայկական խորհրդի գրասենյակում (մեր թիմը վերջերս տեղափոխվել է նոր գրասենյակ՝ ք.Երևան, Բաբայան փողոց 2/10 հասցեում) կկայանա Հայկական խորհրդի ճեպազրույցը։ Հանդիպման ընթացքում կանդրադառնան խորհրդարանական ընտրություններից հետո հայ-ադրբեջանական վերջին զարգացումներին, TRIPP -ին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային այլ կարևոր հարցերի։ Ինչպես հասնել մեր գրասենյակ. մեզ հեշտությամբ կարող եք գտնել՝ Google Maps-ում կամ Yandex Maps-ում որոնելով «Հայկական խորհուրդ»։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ մեր շենքի տարածքում առկա է առավելագույնը 7 ավտոմեքենայի համար նախատեսված կայանատեղի։ +374 55 225403, 055 34 26 39:
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ
Ժամը 13։30-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում (Ալեք Մանուկյան 1) ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպում է ուսուցչական համաժողով՝ «Ընթերցանությունը բոլոր դասերին. ճանաչողությունից դեպի մտածողություն» խորագրով: Բացման արարողությանը ներկա կլինեն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասսան Խալիլը: Նախատեսվում են «Տարվա լավագույնները» 2025-2026 ուսումնական տարվա մրցույթի հաղթողների պարգևատրման արարողություն և պանելային քննարկում՝ «Ինչ է նշանակում կարդալ 21-րդ դարում. տեքստից մինչև տվյալներ» թեմայով: Համաժողովն անցկացվում է 2026-2027 ուսումնական տարին ընթերցանության տարի հռչակելու համատեքստում։
Մշակույթ
Ժամը 11։00-ին Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում արդեն 19-րդ անգամ կանցկացվի ավանդույթ դարձած «Արենի Գինու» փառատոնը։ Միջոցառումը կմեկնարկի գինեգործական ավանդույթների խորհրդանիշ դարձած խաղողի ճզմման հանդիսավոր արարողությամբ։ Փառատոնի ընթացքում կներկայացվեն ինչպես արտադրական, այնպես էլ տնայնական գինեգործների գինիներ, իսկ ամբողջ օրվա ընթացքում տոնական միջավայրը կլրացնեն հայկական ազգային երաժշտությունն ու պարերը։ Ժամը 20:00-ին՝ փառատոնի ավարտ: 055 61 11 39:
Ժամը 15։00-ին Երևանի Կապույտ մզկիթում /Մաշտոցի պող.12/ կկայանա Իրանցի կանանց ձեռարվեստի ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը։ Ցուցահանդեսում կներկայացվեն իրանցի կին արվեստագետների և ձեռներեցների ստեղծագործական աշխատանքները՝ զարդարվեստ, ասեղնագործություն, գեղարվեստական մետաղագործություն, խեցեգործություն, գործվածքներ, գորգեր և դեկորատիվ-կիրառական արվեստի այլ նմուշներ։ Միջոցառման շրջանակում նախատեսվում է նաև ասեղնագործության աշխատարան։
Ժամը 16։00-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում տեղի կունենա Վերնատուն հրատարակչության «Վինսենթ վան Գոգ. կյանքը նամակներում» գրքի շնորհանդեսը։ Այս ժողովածուն Վինսենթ վան Գոգի նամակների բնագրից արված առաջին հայերեն թարգմանությունն է: Նամակները գրվել են հոլանդերեն, ֆրանսերեն և անգլերեն։ Գիրքը թարգմանել է Աննա Մարիա Մատտաարը, խմբագրել՝ Արմեն Սարգսյանը: Կազմի հեղինակն է Էլեն Շահբազյանը: Հայերեն հրատարակությունն իրականացվել է Գրականության հոլանդական հիմնադրամի և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանութան աջակցությամբ: Շնորհանդեսի օրը գիրքը կվաճառվի զգալի զեղչով։