2 րոպեի ընթերցում
Պետական կառույցներ
Ժամը 10։30-ին Ինժեներական քաղաքի «Բարձր տեխնոլոգիական աքսելերատոր»-ում (Երևան, Բագրևանդի 52/26) կկայանա «Հայաստան-ճարտարագիտական շաբաթ 2026»-ի պաշտոնական մեկնարկը։ Միջոցառմանը կմասնակցեն պետական կառույցների ներկայացուցիչներ, միջազգային գործընկերներ և ոլորտի հեղինակավոր մասնագետներ, իսկ ծրագրում նախատեսված են մասնագիտական բանախոսություններ, պանելային քննարկումներ և տեխնոլոգիական ցուցադրություններ։
Հոկտեմբերի 2-4-ը Երևանում և Վանաձորում անցկացվելու է «Հայաստան-ճարտարագիտական շաբաթ 2026» միջոցառումների շարքը։ «Հայաստան-ճարտարագիտական շաբաթ»-ը կազմակերպում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Ինժեներական ասոցիացիան՝ պետական, մասնավոր ու միջազգային մի շարք գործընկեր կառույցների և ծրագրերի հետ համագործակցությամբ։ Միջոցառումների շարքը կամփոփվի հոկտեմբերի 4-ին՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ, Ամալյա 094 550562:
Ժամը 12։00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Լիլիթ Պետրոսյանի, բեմադրող ռեժիսոր Լիլի Էլբակյանի, դերասաններ Ներսես Ավետիսյանի և Մարիամ Շահինյանի ասուլիսը: Թեմա. «Նկարում ենք Լա Լա Լենդը». Առաջնախաղ՝ Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։
Ժամը 14։30-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վարչական շենքում /Շենգավիթ, Արարատյան 26/ կկայանա ԱԱՏՄ ղեկավար Սլավիկ Սարգսյանի մամուլի ասուլիսը։ Թեմա՝ աշխատանքային անվտանգության և խմելու ջրի որակի վերահսկողություն։ ԱԱՏՄ, Անժելա - 091 278961, 010 650553: