Հոկտեմբերի 1-ն ընտանեկան բռնության դեմ պայքարի օրն է

2 րոպեի ընթերցում

Հոկտեմբերի 1-ն ընտանեկան բռնության դեմ պայքարի օրն է

Հոկտեմբերի 1-ը Հայաստանում նշվում է որպես ընտանեկան բռնության դեմ պայքարի օր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունն օրվա առիթով տեսանյութ է հրապարակել, որում ընդգծում է, որ ընտանեկան բռնության դեմ պայքարը պետության համար շարունակական քաղաքականություն է:

«Այն ուղղված է ոչ միայն բռնության դեպքերին արձագանքելուն, այլ նաև հնարավորինս կանխարգելելուն և բոլոր ջանքերը ներդնելուն, որպեսզի հնարավոր լինի ապահովել արդեն իսկ բռնության ենթարկված անձանց աջակցությունը և նաև հնարավոր պայմաններ ստեղծել, որպեսզի մարդիկ լիարժեք վերադառնան իրենց բնականոն կյանքին»,-նշում է Աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Ռոզա Բաբայանը:

Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն այս հարցում կարևորում է նաև քաղաքացիական հասարակության հետ շարունակական և ամուր գործակցությունը:

«Ընտանեկան բռնությունն ընդհանրապես անտեսանելի և նուրբ խնդիր էր, ոչ ոք չէր խոսում դրա մասին կամ, եթե արձագանքում էին, շատ անգամ զոհին մեղադրող խոսքեր էին լինում»,-ընդգծում է «Արդարության նոր մշակույթ» հասարակական կազմակերպության համահիմնադիր Անի Ջիլոզյանը:

2017 թվականին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը, որով օրենսդրական հիմքեր են ստեղծվել ընտանեկան բռնության դեպքերը նվազեցնելու և բռնության ենթարկված անձանց պաշտպանությունն իրականացնելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում