3 րոպեի ընթերցում
Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս
ՀՀ ԱԺ
Ժամը 14։00-ին Ազգային ժողովի 314 դահլիճում տեղի կունենա Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։
ՀՀ կառավարություն
Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:
Պետական կառույցներ
Ժամը 09։30-ին ՀՀ ԳԱԱ-ում կմեկնարկի Երևան քաղաքի պատմության թանգարանի հիմնադրման 95-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում անցկացվող «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը։
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 10։00-ին Ծաղկաձորում կկայանա «Շախմատի կրթության տեսություն եւ պրակտիկա» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովի բացման արարողությունը, որին կհաջորդեն պանելային քննարկումներ, գիտական զեկուցումներ եւ ներկայացումներ՝ շախմատի կրթությանն ու դրա զարգացմանը վերաբերող տարբել թեմաների շուրջ: Գիտաժողովը կանցկացվի հիբրիդային ձեւաչափով՝ առկա եւ առցանց մասնակցության հնարավորությամբ: Գիտաժողովը կազմակերպվում է Հայկական պետական մանկավարժական համալսարանի, «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի եւ Դպրոցական շախմատի միջազգային ֆեդերացիայի համագործակցությամբ: 099 440105:
Ժամը 15։00-ին «Ռամադա» հյուրանոցի «Pomegranate B Hall» սրահում /Փավստոս Բուզանդ 15/ կկայանա «Yerevan Fashion Week 2026»-ի պաշտոնական մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում կներկայացվեն այս տարվա ծրագրի հիմնական ուղղությունները, մասնակիցները, միջազգային համագործակցությունները և Նորաձևության շաբաթվա կարևորագույն նախաձեռնությունները։ Բանախոսներ՝ Հայաստանի նորաձևության պալատի համահիմնադիր, ծրագրերի ղեկավար Էլեն Մանուկյան, Հայաստանի նորաձևության պալատի նախագահ Վահան Խաչատրյան, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության պետ Սվետլանա Սահակյան, THE WORKSHOP բրենդի դիզայներ և հիմնադիր Քրիստինա Ուզունյան, AREVIN բրենդի ներկայացուցիչ Քրիստինա Հարությունյան, Դալմա ամսագրի գլխավոր խմբագիր, Դալմա Գարդեն մոլի փոխտնօրեն Մարիամ Չաքարյան: Միջոցառումը հնարավորություն կտա լրատվամիջոցներին մեկ վայրում ստանալու Yerevan Fashion Week 2026-ի վերաբերյալ հիմնական և պաշտոնական տեղեկություններ, օրակարգ, ինչպես նաև անմիջականորեն հարցեր ուղղելու ծրագրի կազմակերպիչներին, գործընկերներին և մասնակիցներին։ +374 95522686: