Սեպտեմբերի 30-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

Սեպտեմբերի 30-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԱԺ

Ժամը 11։00-ին Ազգային ժողովի 214 դահլիճում տեղի կունենա Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։

Պետական կառույցներ

Ժամը 10։00-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կշարունակվեն քննարկումները՝ տեղի կունենա «Արհեստական բանականությունը կենսաբժշկության, դեղագործության և նյութագիտության մեջ. գենոմային տվյալներից մինչև նոր դեղամիջոցներ և նյութեր» թեմայով կլոր սեղան։ Կլոր սեղանը կվարեն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը և ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամ Արսեն Առաքելյանը։ Կքննարկվեն կենսաբժշկության, գենոմիկայի, դեղագործության և նյութագիտության ոլորտներում արհեստական բանականության մեթոդների կիրառման և զարգացման ժամանակակից ուղղությունները, կներկայացվեն հայկական գիտական և կրթական կազմակերպությունների և ռուսական գիտական կենտրոնների նախագծերը։ Կլոր սեղանն անցկացվում է Հայաստանում Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (Ռուսաստանի Դաշնություն) օրերի շրջանակում՝ նվիրված ինստիտուտի հիմնադրման 70-ամյակին։

Ժամը 10։00-ին Աճառյան 20/4 hասցեում կկայանա «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի Ավանի մասնաճյուղի բացման արարողությունը: Բացմանը ներկա կլինեն Երևանի քաղաքապետը, ԿԳՄՍ նախարարը, ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչը և այլք: 

Ժամը 12։00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Երևանի պատմության թանգարանի տնօրեն Գևորգ Օրբելյանի ասուլիսը։ Թեմա. «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողով. սպասվող ծրագրերը։ 

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 15։00-ին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Ֆիրդուսու անվան լսարանում իրանցի մեծ բանաստեղծ և մտածող Մոլանայի՝ Ջալալ ադ-Դին Մուհամմադ Բալխիի մեծարման օրվա հետ համահունչ, տեղի կունենա «Իսլամական հեղափոխության գրականություն» ուսումնասիրության հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Գիրքը հայերեն է լույս տեսել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի և ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի համագործակցության շրջանակում։ Գրքի հայերեն թարգմանությունը կատարել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Գառնիկ Գևորգյանը։

Հայերեն Русский

Հայաստանի և Ռուսաստանի առաջատար գիտնականները Երևանում քննարկում են գիտության և արդյունաբերության ոլորտներում ԱԲ կիրառման հեռանկարները

Սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառը

Գլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձը

Հայաստանի պետական կամերային նվագախումբը Հնդկաստանի երեք քաղաքներում հանդես է եկել ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարով

Սեպտեմբերի 30-ի միջոցառումների անոնս

ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ

ՍԴՀԿ 23-ՐԴ համագումարը ողջունել է Հայաստանի Հանրապետության վարած բազմաբևեռ, հավասարակշռված և նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը լինելու է Ուկրաինայի վերականգնման և վերակառուցման գործընթացի ակտիվ գործընկեր. Moldpres

Հունաստանը Բուլղարիային կվերադարձնի Սամուիլ ցարի մասունքները. BTA

Կայա Կալասը Դամասկոսում մի շարք հանդիպումներ է անցկացրել