Բացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ»-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպք

2 րոպեի ընթերցում

Հայաստանի քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Գ.Ս․-ն, հաշվապահներ Գ.Մ․-ի, Ս.Բ․-ի, կադրերի գործերով գործավար Ն.Ն․-ի, տնտեսվար Գ.Բ․-ի և այլ անձանց օժանդակությամբ, 2014-2018 թվականների ընթացքում մեկ միասնական դիտավորությամբ, կատարել է վստահված գույքի առաձնապես խոշոր չափերով՝ շուրջ 28 միլիոն ՀՀ դրամի հափշտակություն, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք, այն է՝ մի շարք աշխատակիցների աշխատանքի չհաճախելու պայմաններում կազմել է նրանց կողմից իբր աշխատանքի հաճախելու վերաբերյալ կեղծ տեղեկագրեր և հափշտակել վերջիններիս աշխատավարձերը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, վերոգրյալ գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 28 մլն ՀՀ դրամի վնաս:

Գ.Ս․-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը), հաշվապահներ Գ.Մ․-ի, Ս.Բ․-ի, գործավար Ն.Ն․-ի, տնտեսվար Գ.Բ․-ի նկատմամբ՝ 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելուն օժանդակելը) և 46-445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքին օժանդակելը):

2026 թվականի սեպտեմբերի 29-ին վերջիններս ձերբակալվել են:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն

Ռուսաստանը հույս ունի, որ Իրանը կմնա Միջուկային զենքի չտարածման պայմանագրի մասնակիցը. Պեսկով

Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Շվեդիայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր

Գրոսին հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի՝ բանակցություններին վերադառնալու ցանկության մասին

Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Թիմանը քննարկել է ՀՀ կառավարության և ԱՄՀ–ի միջև համագործակցության ընթացքը

Ռազմական գործարաններում արտակարգ պատահարների ֆոնին Ռյուտեն ՆԱՏՕ-ին կոչ է արել ավելացնել պաշտպանական ծախսերը

Դոհան շարունակում է միջնորդի դեր խաղալ ԱՄՆ-ի և Իրանի միջև՝ նպաստելով ուղերձների փոխանակմանը. Կատարի ԱԳՆ

ԻՀՊԿ-ն ամերիկացիներին կոչ է արել փոխել ԱՄՆ-ի իշխանությունը

«Գիտության շաբաթ. Հայաստանը» միավորել է հազարավոր այցելուների. Team-ը՝ միջոցառման տեխնոլոգիական գործընկեր

Բացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ»-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպք