Ավտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամ․ քրեական վարույթի նախաքննությունը մեկ անձի մասով ավարտվել է

3 րոպեի ընթերցում

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ավտոմեքենաների ներմուծման պատրվակով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ անձի մասով։

«Արմենպրես»-ի փոխանցվմամբ՝ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում հիմնավորվել է՝ Հ.Գ.-ն խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու շուրջ համաձայնության գալով Ա.Ղ.-ի և Հ.Ղ.-ի հետ, խմբի կազմում, քաղաքացիների մոտ վստահություն ձևավորելու նպատակով՝ «ԲՄ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ-ի անվան տակ համացանցում և սոցիալական հարթակներում տեղադրել են գովազդներ՝ Չինաստանից «BYD» և «Changan» մակնիշների ավտոմեքենաների ներմուծման և վաճառքի վերաբերյալ:

Այդ նպատակով վերջիններս իրենց դիմած քաղաքացիների հետ կնքել են ավտոմեքենաների ներմուծման վերաբերյալ պայմանագրեր, որոնցով ստանձնած պարտավորությունները կատարելու իրական մտադրություն չունենալով, 2024 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում 13 անձից որպես ավտոմեքենաների ներկրման կանխավճար պահանջել, ստացել և խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ 78 մլն 352 հզր 210 ՀՀ դրամ:  

Նախաքննության ընթացքում 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար:

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում:

13 դրվագ գործողությամբ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարած Հ.Գ.-ն հայտնաբերվել է ՌԴ-ում, տեղափոխվել ՀՀ և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը:

Հ․Գ․-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն

ԱՄՆ-ի ռազմական արշավները ամերիկացիներին վտանգի են ենթարկում ամբողջ աշխարհում. ԻՀՊԿ

Երևանում կայացավ «Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն» վերտառությամբ քննարկումը

Իրանը մերժել է ՄԱԿ-ում ԱՄԷ-ի պնդումները Հորմուզի նեղուցի մոտակայքում գտնվող վիճելի ռազմավարական կղզիների վերաբերյալ

Ոչ մի ենթակառուցվածք ապահով չէ՝ առանց Իրանի անվտանգության. Ղալիբաֆ

Ավտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամ․ քրեական վարույթի նախաքննությունը մեկ անձի մասով ավարտվել է

Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զովունի բնակավայրում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Մարտունիում տեղադրվել են քանդակագործության սիմպոզիումի ընթացքում ստեղծված երկու քանդակները

Էդվարդ Ասրյանն ու Քշիշտոֆ Կրուլը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

ՀՀ դեսպանություններն ու հյուպատոսական հիմնարկները ժամանակավորապես անձնագրեր չեն տրամադրի

Հայաստանում գործարկվել է կլիմայական ռիսկերի ինտերակտիվ քարտեզ