7 րոպեի ընթերցում
Պետական կառույցներ
Ժամը 09։00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կանցկացվի «Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն» վերտառությամբ քննարկում՝ նվիրված Հայաստանում գենդերային առանձնահատկություններին արձագանքող կենսաբազմազանության կառավարման առաջխաղացմանը։
Միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերին Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ։ Երկխոսությանը կմասնակցեն ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության, ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Մասնակիցների թվում են նաև կանանց կողմից ղեկավարվող և համայնքներում գործող կազմակերպությունների, գյուղական ու կենսաբազմազանությունից կախված համայնքների, ակադեմիական և հետազոտական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների և զարգացման գործընկերների ներկայացուցիչներ։
Ժամը 09։30-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա «Արհեստական բանականությունը գիտության և արդյունաբերության մեջ․ հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով կլոր սեղան: Հիմնական զեկուցմամբ հանդես կգա աշխարհահռչակ գիտնական, Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ՌԳԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանը։
Կլոր սեղանին կմասնակցեն Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ ակադեմիկոս Գրիգորի Տրուբնիկովը, Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի Նյութերի նախագծման լաբորատորիայի ղեկավար, Սբերբանկի համալսարանի գիտական ղեկավար, ՌԳԱ պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Արտեմ Օհանովը, ՌԳԱ Համակարգային ծրագրավորման ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Հարություն Ավետիսյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, պրոֆեսոր Միխայիլ Շվիդկոյը, Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի ռեկտոր, Մոսկվայի պետական համալսարանի հիմնարար ֆիզիկաքիմիական ճարտարագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, ՌԳԱ ակադեմիկոս Յուլիա Գորբունովան, «Կոմերսանտ» հրատարակչական տան գլխավոր տնօրենի տեղակալ Վիկտոր Լոշակը, Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, պրոֆեսոր Վլադիմիր Կորենկովը, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Արամ Պապոյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը, Ռուս-Հայկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Էդուարդ Սանդոյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Հովհաննես Հովհաննիսյանը, Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի թվայնացման գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Սերգեյ Պոպովը։
Ժամը 10։00-ին ՀՀ կենտրոնական բանկում կկայանա «Հայաստանի կլիմայական ռիսկերի քարտեզներ» ծրագրի պաշտոնական ներկայացումը։ Ծրագիրն իրականացվել է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ և նպատակ ունի ձևավորել Հայաստանում կլիմայական ֆիզիկական ռիսկերի գնահատման համար միասնական, տվյալահեն և գործնական գործիքակազմ։ Ներկայացումից հետո նախատեսվում է քննարկում պետական մարմինների, ֆինանսական հատվածի, միջազգային կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Խնդրում ենք ունենալ անձը հաստատող փաստաթուղթ: ՀՀ ԿԲ, 592592 (ներքին 0702):
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 18։30-ին /կարճ ծրագիրը կսկսվի 19:00/ Հանրապետության փ. 37 հասցեում /2-րդ հարկ/ Ամերիկայի հայկական համագումարը հրավիրում է Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակին նվիրված «Տոնելով ժառանգությունը. ամերիկահայ համայնքի կյանքը 20-րդ դարի լուսանկարչական օբյեկտիվում» ցուցահանդեսի բացմանը։ Այս ցուցադրության մեջ ներառված լուսանկարները պատմաբան Հայկ Դեմոյանի՝ ամերիկահայ համայնքի ու դրա ներկայացուցիչների կյանքի տարբեր դրվագները ներկայացնող հարուստ լուսանկարչական հավաքածուի առավել արժեքավոր մասն են, որոնք առաջին անգամ են ներկայացվում առանձին ցուցադրության տեսքով։ Կմատուցվի թեթև հյուրասիրություն։ +374 33 91-55-52 | +1 202-903-4492 :
Մամուլի ակումբներ
Ժամը 12։00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա գյուղատնտեսական ոլորտի փորձագետ, ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանի ասուլիսը՝ «Ի՞նչ խնդիրների առաջ են կանգնած Հայաստանի գյուղատնտեսները»:
Սպորտ
Ժամը 10։00-ին Ծաղկաձորում կկայանա ՖԻԴԵ-ի դպրոցականների աշխարհի թիմային առաջնության Եվրոպայի փուլի բացման արարողությունը, որը Հայաստան կբերի Եվրոպական երկրների դպրոցական թիմերին, մարզիչներին, պատվիրակություններին եւ շախմատային համայնքի ներկայացուցիչներին: Բացման արարողության ընթացքում հանդես կգա նաև ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահ, Շախմատի դպրոցականների միջազգային ֆեդերացիայի նախագահ Թիմուր Տուրլովը։ Առաջին խաղափուլը՝ ժամը 11:30-ին: Կազմակերպիչներ՝ ՖԻԴԵ /Միջազգային շախմատի ֆեդերացիա/, Միջազգային դպրոցական շախմատի ֆեդերացիա /ISCF/, Հայաստանի շախմատի ֆեդերացիա եւ Եվրոպական շախմատի միություն /ECU/:
Լրագրողները, ովքեր ցանկանում են հավատարմագրվել եւ լուսաբանել միջոցառումը, կարող են կապ հաստատել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ՝ 099 440105, կամ լրացնել առցանց գրանցման /Google/ ձեւաթուղթը: https://forms.gle/9uoF5WacUkzrjGcm7 :
Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նորընտիր նախագահ Թիմուր Տուրլովի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի Հայաստանը։ Սեպտեմբերի 29-ին Թիմուր Տուրլովը հանդիպում կունենա նաև Հայկական պետական մանկավարժական համալսարանին կից գործող «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի ողջ անձնակազմի հետ, որի շրջանակում կքննարկվեն շախմատի զարգացմանը, կրթական ծրագրերին և միջազգային համագործակցությանը վերաբերող կարևոր հարցեր։