Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գողություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2026 թվականի ապրիլի 2-14-ն ընկած ժամանակահատվածում 4 անձ, գողություններ կատարելու շուրջ գալով նախնական համաձայնության, դերերի բաշխմամբ, Վանաձոր քաղաքի տարբեր թաղամասերում կայանված ավտոմեքենաների ապակիները վնասելու կամ դռների փականները բացելու եղանակով ապօրինի մուտք են գործել դրանց սրահներ, ինչպես նաև ծաղկի խանութ-սրահ, որտեղից կատարել են զգալի և խոշոր չափերի հասնող գումարների, բանկային քարտերի, էլեկտրոնային սարքավորումների և տարբեր գույքերի հափշտակություններ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նախաքննության ընթացքում, 4 անձի նկատմամբ, հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 26 դրվագ գործողությամբ գողություն կատարելու, ինչպես նաև գողությանն օժանդակելու համար:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն

«Վանաձոր» ՔԿՀ-ում երկու ներնետված փաթեթում հայտնաբերվել է չորս բջջային հեռախոս

Կիևին և Դնիպրոյին հասցված հարվածների հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել

Սահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների վերջին օրերի լուրերը չեն համապատասխանում իրականությանը

SpaceX-ի Starship հրթիռն առաջին անգամ դուրս է եկել Երկրի ուղեծիր

Սեպտեմբերի 29-ի միջոցառումների անոնս

Ֆինանսական գրագիտությունը երեխաների շրջանում․ Idram&IDBank

Բուլղարական ընկերությունը մշակել է քաղցկեղի վիրահատությունների համար նախատեսված շարժական գամմա-սպեկտրոմետրի նախատիպ. BTA

«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի մարզային փուլը կմեկնարկի հոկտեմբերի 1-ին

Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գողություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Նիդեռլանդները հակաօդային պաշտպանության ֆրեգատ է ուղարկել Մերձավոր Արևելք