3 րոպեի ընթերցում
Սեպտեմբերի 26-ի միջոցառումների անոնս
Ժամը 09։00-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղի կունենա ԿԸՀ նիստ։
Օրակարգ՝ 1. 2026 թվականի հոկտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքների հերթական համարներ տրամադրելու մասին:
2. Արմավիր, Արտաշատ, Գավառ, Եղեգնաձոր, Իջեվան, Հրազդան համայնքների ավագանիների 2026 թվականի հոկտեմբերի 25-ի ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հանրային տեսալսողական հեռարձակողի եվ հանրային լսողական հեռարձակողի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի՝ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Կոտայքի մարզերում սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող հեռարձակողի կողմից եթերաժամ տրամադրելու կարգը եվ ժամանակացույցը սահմանելու մասին:
3. Հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը 2026 թվականի հոկտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող կուսակցությունների եվ կուսակցությունների դաշինքների միջեվ բաշխելու մասին:
3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Արմավիրի մարզի Մեծամոր, Բաղրամյան, Գեղարքունիքի մարզի Սեւան, Լոռու մարզի Սպիտակ, Շիրակի մարզի Աշոցք, Ամասիա, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներում համամասնական ընտրակարգով Արագածոտնի մարզի Արեւուտ, Մեծաձոր համայնքներում մեծամասնական ընտրակարգով 2026 թվականի նոյեմբերի 29-ին կայանալիք ընտրությունների նախապատրաստման եվ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցերը հաստատելու մասին:
4. Տեղական ինքնակառավարման մարմինների 2026 թվականի հոկտեմբերի 25-ի ընտրություններին դիտորդներ հավատարմագրելու վերաբերյալ Անկախ դիտորդ հասարակական դաշինք միասնական անվան ներքո համատեղ հանդես եկող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների դիմումի մասին:
5. Տեղական ինքնակառավարման մարմինների 2026 թվականի հոկտեմբերի 25-ի ընտրություններին դիտորդներ հավատարմագրելու վերաբերյալ «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման հասարակական կազմակերպության դիմումի մասին:
Մշակույթ
Ժամը 19։00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը /Իսահակյան 1/տեղի կունենա Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության չորրորդ միջազգային փառատոնի հանդիսավոր բացման համերգը՝ նվիրված Կոմիտասին: Կազմակերպիչների և մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելու համար խնդրում ենք ներկայանալ 40 րոպե շուտ։ +374(10) 526718: