7 րոպեի ընթերցում
Սեպտեմբերի 25-ի միջոցառումների անոնս
Պետական կառույցներ
Ժամը 10։00-ին «Հիլթոն» հյուրանոցում կմեկնարկի միջազգային ակնաբուժական համաժողովը: Հայաստան են ժամանում բժիշկ կամավորներ՝ ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Բուլղարիայի առաջատար ակնաբուժական կլինիկաներից եւ համալսարաններից։ Շաբաթվա ընթացքում Երեւանում եւ մարզերում տեղի կունենան անվճար խորհրդատվություններ, վիրահատություններ, դասախոսություններ, ակնաբուժական կենտրոնների բացում և այլն։ Սա Հայկական ակնաբուժության նախագծի 35 տարվա գործունեության ընթացքում Հայաստանում կայանալիք 66-րդ բժշկական առաքելությունն է։
Ժամը 11։00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի, Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի իրավական հարցերով խորհրդական Կարինե Աբրահամյանի ասուլիսը։ Թեմա․բժիշկների անհատական լիցենզավորման կարգը, սպասվող փոփոխությունները։
Ժամը 17։00-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (Մարշալ Բաղրամյան 24) կկայանա «Եվրոպական հետազոտողների գիշեր Հայաստանում» գիտության փառատոնի բացումը և կշարունակվի մինչև ժամը 23:00-ը՝ ավարտվելով համերգային ծրագրով: Բացման խոսքով հանդես կգան Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Վասիլիս Մարագոսը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ERNA նախագծի ԵՄ համակարգող Բրիգիտա Բյոսսեն։
Սեպտեմբերի 26-ին փառատոնը կշարունակվի ժամը 11:00-17:00-ը։ Զուգահեռ, փառատոնը կանցկացվի Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում։ Փառատոնին կմասնակցեն գիտահետազոտական կազմակերպություններ, ԲՈՒՀ-եր, մասնավոր կազմակերպություններ: Կանցկացվեն գիտափորձեր, գիտական շոուներ, աշխատարաններ, կներկայացվեն ԵՄ կողմից ֆինանսավորվող գիտական նախագծեր։ Երեխաների համար նախատեսված են նկարչական աշխատարաններ, բուսատունկ: «Եվրոպական հետազոտողների գիշեր Հայաստանում» գիտության փառատոնը կազմակերպվել է «ERNA - European Researchers’ Night in Armenia» նախագծի շրջանակում, որը հաղթող է ճանաչվել Եվրոպական հանձնաժողովի կողմից իրականացվող «MSCA & Citizens 2025» մրցույթում։
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 10։30-ին Երևանի երկաթուղային կայարանում Հայաստանի ՄՌ ասոցիացիան և Cascade People & Business-ը հրավիրում են լուսաբանելու 13-րդ ամենամյա Տարածաշրջանային ՄՌ համաժողովը, որը համախմբում է ավելի քան 300 մասնակիցների՝ 7 տարբեր երկրներից։ Համաժողովի այս տարվա խորագիրն է «Առաջնորդության գինը»։ +374 94 58 46 96, +374 33 58 46 96:
Ժամը 12։00-ին «Gallup International Association»-ի գրասենյակում (Բաղրամյան 2, բն.28) տեղի կունենա «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամուլի ասուլիսը: Կներկայացվեն ռուսական ռազմաբազայի տեղակայման, ԵԱՏՄ/ԵՄ հնարավոր հանրաքվեի, ներքաղաքական հարցերի և այլ թեմաների վերաբերյալ «Կիկոսի պահը»" խորագրով հարցման արդյունքները, որն իրականացվել է սեպտեմբերի 22-24-ն ընկած ժամանակահատվածում: + 374 94 447799:
Ժամը 12։00-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի «Մանթաշով» դահլիճում կկայանա ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովի պաշտոնական բացման արարողությունը։ ՀՅԴ Բյուրոյի հրավիրած այս խորհրդաժողովի նպատակն է գնահատել կառույցների նախընթաց աշխատանքները, քննարկել ու համադրել առաջիկա գործողությունների հիմնական ուղղությունները, ինչպես նաև կատարել մարտավարական որոշակի վերանայումներ: Խորհրդաժողովի օրակարգում Հայաստանի Հանրապետության և առհասարակ հայ ժողովրդի առջև ծառացած արտաքին քաղաքական հիմնական մարտահրավերների քննարկումն է և դրանց հաղթահարման գործում Հայ դատի համակարգի ներուժի նպատակային օգտագործումը։ Համահայկական այս հավաքին կմասնակցեն շուրջ քսան երկրներից ժամանած՝ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների պատասխանատուներ, ինչպես նաև ՀՅԴ կուսակցական մարմինների ներկայացուցիչներ։ Լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն կունենան առանձին հարցազրույցներ իրականացնել Հայ դատի համակարգի ներկայացուցիչների հետ։ 091-43-15-73:
Մշակույթ
Ժամը 14։00-ին «ՀայԱրտ» կենտրոնում (Մաշտոցի 7) «Լուսանկարչության հեծանները. Գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողով, Երևան 2026» համաժողովի շրջանակում կկայանա մամուլի ասուլիս: Բանախոսներ՝ ՀայԱրտ» կենտրոնի տնօրենի ԺՊ, «Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի» հիմնադիր, «Մշակութային երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյան, ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Անդրեա Բարբարա Բաուման, ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության դեսպան Դիմա Հադդադ, Լոզան քաղաքի «Photo Elysée» լուսանկարչական թանգարանի տնօրեն Նաթալի Հերշդորֆեր, Փարիզի ժամանակակից արվեստի ազգային թանգարանի՝ Պոմպիդու կենտրոնի լուսանկարչության բաժնի համադրողի օգնական Օլգա Ֆրիդրիշակ-Ռետա, Ռուդոլֆ Բալոգի մրցանակի դափնեկիր, Հունգարիայի լուսանկարչության թանգարանի տնօրեն, հունգարացի լուսանկարիչների «Mai Manó House»-ի գործադիր տնօրեն, MATE-ի Ռիպլ-Ռոնայի արվեստի ինստիտուտի փոխտնօրեն և դոցենտ Պետեր Բակի, Բեռլինի պետական թանգարանների Արվեստի գրադարանի լուսանկարչական հավաքածուի ղեկավար Լյուդգեր Դերենտալ, Բազելում գործող «Photo Basel»-ի գեղարվեստական ղեկավար, արվեստի պատմաբան և համադրող Էլվիրա Սպիխալսկա, արվեստագետ, Հունգարիա Կատարինա Ռոթերս, Բեյրութում բնակվող լուսանկարչության հետազոտող Լիդիա Մարդիրյան:
Ժամը 14։00-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա հրապարակագիր Վահե Մեսրոպյանի (ԱՄՆ) «Աստվածներն իրական մարդիկ են եղել» հոդվածների ժողովածուի շնորհանդեսը: