2 րոպեի ընթերցում
Սեպտեմբերի 24-ի միջոցառումների անոնս
ՀՀ կառավարություն
Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 15։00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում (Արշակունյաց 24/1) Բագրատ Սրբազանի խափանման միջոցի հարցն է քննվելու: Այս պահին տնային կալանքի մեջ են գտնվում միայն Սրբազանն ու ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը: Այս նիստին կրկին «ՔԿ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներ են հարցաքննվելու:
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ
Ժամը 10։00-ին ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում կկայանա «Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ» երրորդ ամենամյա միջազգային գիտաժողովի բացման արարողությունը՝ «Վերաերևակայելով միջազգային կարգը. գլոբալ կառավարման նոր ճարտարապետությունը հեգեմոնիայից անդին» խորագրով։ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպվող գիտաժողովը մեկ հարթակում կհամախմբի ավելի քան 20 երկրից ժամանած գիտնականների և հետազոտողների։ Բացման խոսքով հանդես կգան ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ֆակուլտետի դեկան Տիգրան Եփրեմյանը։ Գիտաժողովի առաջին հիմնական զեկույցը կներկայացնի Չինաստանի արտաքին հարաբերությունների համալսարանի նախագահ, պրոֆեսոր Գաո Ֆեյը։ Երկօրյա գիտաժողովի ընթացքում կանցկացվեն լիագումար և զուգահեռ նիստեր։ Գիտաժողովը կեզրափակվի սեպտեմբերի 25-ին՝ «Վերաերևակայելով միջազգային կարգը. ամփոփում և ապագա ուղղություններ» խորագրով եզրափակիչ քննարկմամբ։
Սպորտ
Ժամը 17։30-ին «Հանրապետական» մարզադաշտի ասուլիսների սրահում կկայանա Եղիշե Մելիքյանի և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը։ Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կմեկնարկի ժամը 18:00-ին։ Առաջին 15 րոպեն բաց կլինի մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար։ Նույն օրը ժամը 20։10-ին կմեկնարկի Լատվիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Պաոլո Նիկոլատոյի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը։