1 րոպեի ընթերցում
Երևանի Վարդանանց փողոցում սեպտեմբերի 23-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի, տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով Վարդանանց փողոցի թիվ 7 հասցեի հանդիպակաց ճանապարհահատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը։
Վարդանանց փողոցի և Վարդանանց փողոցի անցուղու հատման խաչմերուկում ու հարակից ճանապարհահատվածում կփոխվի նաև գծանշումը։