9 րոպեի ընթերցում
Սեպտեմբերի 23-ի միջոցառումների անոնս
ՀՀ ԱԺ
ժամը 14։00-ին Ազգային ժողովի 334 դահլիճում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի նախաձեռնությամբ կկազմակերպվի «Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրներ եւ լուծումներ» թեմայով քննարկում:
Պետական կառույցներ
Ժամը 09։00-ից «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում (Պապ թագավոր 1 փ.) սեպտեմբերի 23-25-ը տեղի կունենա «Ուրվագծելով փոփոխության ճարտարապետությունը» խորագիրը կրող «ԱՊՐԻ ֆորում 2026»-ը: ֆորումը կհամախմբի քաղաքական գործիչների, դիվանագետների, գործարար աշխարհի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև շահագրգիռ հայերի։ Եռօրյա միջոցառման ընթացքում քննարկվելու են Հայաստանի համար այնպիսի կարևորագույն հարցեր, ինչպիսիք են տարածաշրջանային անվտանգություն և արտաքին քաղաքականություն, կապակցվածություն, տնտեսական անվտանգություն, թվային ինքնիշխանություն և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում։ Ֆորումի կենդանի տեսանկարահանումը, ինչպես նաև ուղիղ հեռարձակումն արգելված է անվտանգության նկատառումներից ելնելով։ Ցանկացած նյութ, որը կպատրաստվի Ֆորումի վերաբերյալ կամ հարցազրույց, որը կարվի Ֆորումի մասնակիցների/բանախոսների հետ, պետք է հղում ունենա ԱՊՐԻ Արմենիային։
Ժամը 10։00-ին Grand Hotel Yerevan հյուրանոցում (Աբովյան փ.14) տեղի կունենա Digitec 2026-ին նվիրված պաշտոնական մամուլի ասուլիսը: Ասուլիսին կմասնակցեն ՀՀ ԲՏԱԱԲ նախարար Դավիթ Թադևոսյանը, ԱՏՁՄ նախագահ Արմեն Քոչարյանը և գործադիր տնօրեն Էդիտա Ղազարյանը, NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը (առցանց միացումով), Firebird AI-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը և Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը։ Կներկայացվեն Digitec 2026 միջոցառման ծրագիրը, գործընկերները, խոսնակները և այլ մանրամասներ։ Digitec-ն այս տարի դառնում է տարածաշրջանի ամենամեծ AI հարթակներից մեկը՝ «Աշխարհի նոր ԱԲ հանգույցը» խորագրով՝ Երևանում միավորելով տեխնոլոգիական առաջնորդների, ձեռներեցների, ներդրողների և պետական հատվածի ներկայացուցիչների ԱՄՆ-ից, Եվրոպայից, Արաբական ծոցի երկրներից և Կենտրոնական Ասիայից։
Ժամը 11։00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության պետ Սվետլանա Սահակյանի, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի գեղարվեստական մասով փոխտնօրեն, Երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արմեն Սուքիասյանի ասուլիսը։ Թեմա. Երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոն. ծրագրերն ու առաջիկա անելիքները։
Ժամը 12։00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանի, ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկամն և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման վարչության պետ Սվետլանա Գրիգորյանի ասուլիսը։ Թեմա. գրիպի սեզոնին ընդառաջ. համաճարակային իրավիճակ, պատվաստումներ և կանխարգելում։
Ժամը 15։00-ին «ԴաբլԹրի բայ Հիլթոն Երևան» հյուրանոցում կկայանա Եվրոպայի խորհրդի մշակութային ուղիների 15-րդ խորհրդատվական եռօրյա համաժողովին նվիրված մամուլի ասուլիս։ Բանախոսներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյան, Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյան, Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարական ազատությունների և հաստատությունների բաժնի ղեկավար Ռոբերտո Օլլա: Սեպտեմբերի 23-25-ը Երևանում կանցկացվի Եվրոպայի խորհրդի մշակութային ուղիների 15-րդ խորհրդատվական համաժողովը՝ «Ուղիներ ժամանակի և մշակույթների միջով. Կրթություն՝ հանուն կայուն ժառանգության» խորագրով։ Համաժողովի պաշտոնական բացումը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին։ Բացմանը ելույթներով հանդես կգան Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարական ազատությունների և հաստատությունների վարչության ղեկավար Ռոբերտո Օլլան և Եվրոպայի խորհրդի մշակութային ուղիների ընդլայնված մասնակի համաձայնագրի Կառավարման խորհրդի նախագահ Սերխիո Օրտեգա Մունյոսը։ Բացմանը կհաջորդի «Կրթության դերը կայուն ժառանգության պահպանման գործում» խորագրով բարձր մակարդակի քննարկումը՝ Հայաստանի, Եվրոպայի խորհրդի, Վրաստանի, ՄԱԿ Զբոսաշրջության և միջազգային այլ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ ԿԳՄՍՆ:
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 11։00-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում (Էրեբունի Պլազա Բ/Կ) տեղի կունենա ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և փաստաբան Արամ Օրբելյանի ասուլիսը։
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ
Ժամը 11։00-ից Երևանի պետական համալսարանում տեղի կունենա «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026»-ը՝ մեկ հարթակում համախմբելով ուսանողներին, շրջանավարտներին, գործատուներին, գործընկեր կազմակերպություններին և համալսարանական համայնքի ներկայացուցիչներին։ Միջոցառմանը նախատեսվում է նաև պետական պաշտոնյաների, հասարակական և հանրային ոլորտների ներկայացուցիչների մասնակցություն։ Էքսպոյի շրջանակում կգործի նաև COP17-ին նվիրված տաղավար, որտեղ այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու առաջիկա համաժողովին, դրա հիմնական թեմաներին և ԵՊՀ-ի ներգրավվածությանը՝ կենսաբազմազանության պահպանության, շրջակա միջավայրի և կայուն զարգացման ուղղություններով։ Տաղավարը նաև կդառնա COP17-ի շուրջ իրազեկման և համալսարանական համայնքի ներգրավման հարթակ։ Միջոցառման մյուս առանցքային բաղադրիչը «Կարիերայի լաբորատորիան» է՝ ուսանողների, նորավարտ մասնագետների և գործատուների անմիջական աշխատանքի ինտերակտիվ հարթակը։ 094 52 52 65:
Մշակույթ
Ժամը 10։00-ին «ՀայԱրտ» կենտրոնում կկայանա «Լուսանկարչության հեծանները» գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովի բացման արարողությունը։ Բացման արարողությանը կմասնակցեն ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Անդրեա Բարբարա Բաումանը, ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության դեսպան Դիմա Հադդադը, դիվանագիտական կորպուսի այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած միջազգային հյուրեր։ Համաժողովը համախմբելով լուսանկարիչների, հետազոտողների, համադրողների, մշակութային հաստատությունների և թանգարանների ներկայացուցիչների շուրջ 20 երկրից։ Համաժողովի շրջանակում նախատեսվում են մասնագիտական քննարկումներ, հանդիպումներ, ներկայացումներ և այլ միջոցառումներ։
Ժամը 14։00-ին ՀՀ վարչական դատարանում (Նժդեհի 23) տեղի կունենա Հայաստանի գրողների միության անշարժ գույքի՝ գրողների՝ Ծաղկաձորի ստեղծագործական տան գույքի վերաբերյալ դատական նիստ:
Ժամը 17։00-ին Երվանդ Քոչարի թանգարանում (Մաշտոցի պողոտա 39/12) կկայանա «Հոլոգրաֆիկ իրականություն. Քոչար - կիբեռնետիկայի մուսան» նախագծի պաշտոնական բացումը, որտեղ նորագույն տեխնոլոգիաների միջոցով հնարավորություն կունենաք վերադառնալ Մաեստրոյի արվեստանոց և տեսնել Երվանդ Քոչարին ստեղծագործական աշխատանքի պահին։ Այս բացառիկ հոլոգրաֆիկ փորձառությունը միավորում է անցյալի հիշողությունն ու ապագայի տեխնոլոգիան՝ նորովի ներկայացնելով մեծ արվեստագետի ստեղծագործական աշխարհը։ Նոր փորձառությունները հնարավորություն են տալիս թանգարանի մի սրահում տեսնել «Կիբեռնետիկայի մուսան» բնօրինակ քանդակի հոլոգրամը, ինչպես նաև մեկ այլ սրահում վերադառնալ 1970-ականների միջավայր և տեսնել Երվանդ Քոչարին իր արվեստանոցում՝ աշխատանքի պահին։