1 րոպեի ընթերցում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը մեծ քանակությամբ զինամթերք ունի և շարունակում է պաշարների համալրումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում։
Նա «խաբեբաներ և դավաճաններ» է անվանել բոլոր նրանց, ովքեր ասում են, թե Միացյալ Նահանգներում զինամթերքի պակաս կա։
«Դա ճիշտ չէ։ Մենք ավելի շատ զինամթերք ունենք, քան երբևէ կարող ենք օգտագործել, և այժմ դրա պաշարները համալրում ենք նախկինում երբեք չտեսնված ծավալներով», - հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Անցյալ շաբաթ ԱՄՆ պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչը հայտարարել էր, որ Իրանի դեմ պատերազմը հանգեցրել է զինամթերքի պակասի և մատակարարման գործընթացում խոչընդոտների։ Զեկույցում նշվել է, որ փետրվարից հունիս ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ն ավելի քան 22 միլիարդ դոլար է ծախսել զինամթերքի վրա, ինչը հանգեցրել է «ռազմավարական նշանակության պաշարների պակասի»։
Մեկնաբանելով այս զեկույցը՝ Սպիտակ տունը նույնպես հայտնել էր, որ ԱՄՆ-ն «ավելի քան բավարար չափով» զինամթերք ունի։