Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

21 սեպտեմբեր,  2026           

Պետական կառույցներ

Ժամը 12։00-ին Հայաստանի պատմության թանգարանում (Հանրապետության հրապարակ 4) Հայաստանի անկախության 35-ամյակի տոնական միջոցառումների շրջանակում կկայանա մամուլի ասուլիս` նվիրված «Առասպելներ, պաշտամունքներ և տիեզերագիտություն. Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը։ Ասուլիսի բանախոսներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան, ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշ, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյան, Բեռլինի թանգարանային կղզու Նախապատմության և վաղ պատմության թանգարանի տնօրեն Մաթիաս Վեմհոֆ: ՀՀ ԿԳՄՍՆ:

Ժամը 14։00-ին Հայաստանի Անկախության օրը Շառլ Ազնավուրի հրապարակում կկայանա «Ապագայի Հայաստան» լինոփորագրության լաբորատորիայի ցուցահանդեսը: Ինչպիսի՞ն է Ապագայի Հայաստանը, պատասխանում են «Ապագայի Հայաստան» լինոփորագրության աշխատարանի պատանի մասնակիցները, ովքեր թղթին են հանձնել իրենց երազանքները, պատկերացումներն ու անսպառ երևակայությունը։ Ծրագիրն իրականացվել է «Սարեր» մշակութային ՀԿ-ի և նկարիչ-գրաֆիկ Վիկտորյա Շահբազյանի կողմից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Ժամը 20։00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա Հայաստանի Անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր միջոցառումը՝ տոնական համերգը։ Ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, «Կարեն Սևակ» բենդը և այլ սիրված արտիստներ։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյան։ Միջոցառման ընթացքում գործելու է մեդիա գոտի։ Բեյջերը հնարավոր կլինի ստանալ տեղում՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և ԶԼՄ բեյջ։ Մուտքը մեդիա գոտի՝ ժամը 19:00-ից։ Հարցերի դեպքում զանգահարել միջոցառման մեդիա պատասխանատու Դիանա Ազարյանին (044 914441)։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 12։00-ին Հայ ազգային կոնգրեսի գրասենյակում /Սարյան 38/ տեղի կունենա կուսակցության Հանրապետական խորհրդի նիստ, որն ի թիվս այլ հարցերի, կընդունի հայտարարություն՝ Հայաստանի անկախության 35-ամյակի առթիվ։ Ժամը 13:00-ին լրագրողներին հրավիրում ենք Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ՝ նիստի արդյունքները և հայտարարությունը հանրությանը ներկայացնելու նպատակով:

Հայերեն Русский