Սեպտեմբերի 20-ի միջոցառումների անոնս

1 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

20 սեպտեմբեր,  2026           

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 11։00-ին Երևանի «Երազ» այգում տեղի կունենա մեղրի և մեղվամթերքի «Մեղրատոն 2026» երկօրյա ցուցահանդես-վաճառք: Արդեն չորրորդ տարին անցկացվող «Մեղրատոն»-ի նպատակն է խթանել տեղական մեղրի և մեղվամթերքի վաճառքը։ Մասնակիցներն ու այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու արհեստական բանականության միջոցով «խելացի» փեթակների կառավարման մոտեցումներին, որոնք հնարավորություն են տալիս մշտադիտարկել փեթակի ներսում առկա պայմանները՝ այդ թվում ջերմաստիճանն ու խոնավության մակարդակը, ինչպես նաև վերլուծել հավաքագրված տվյալները հնարավոր հիվանդությունների և այլ խնդիրների վաղ հայտնաբերման ու կանխարգելման նպատակով։ Միջոցառումը կազմակերպվում է «Մեղվաբուծության ակադեմիա» ՀԿ-ի կողմից «Մեղվաբուծության Դարբնոց» գիտակրթական կենտրոնի հետ համատեղ։ Միջոցառման աջակիցներն են Ակբա ֆեդերացիան ու «Կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում» (SIGMA) ծրագիրը: +374 33 927200:

Հայերեն Русский