Սեպտեմբերի 17-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

Սեպտեմբերի 17-ի միջոցառումների անոնս

Ժամը 10:00-ին Ազգային ժողովում աշխատանքը կշարունակի ՀՀ ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը: 

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը: 

Պետական կառույցներ

Ժամը 14։00-ին Երևանի քաղաքապետարանում (Արգիշտի 1) կկայանա «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս։ Բանախոսներ՝ Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյան, «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնի տնօրեն Սաթէ Խաչատրյան, ֆրանսիացի աշխարհահռչակ խորեոգրաֆ Մուրադ Մերզուկի, Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ դը Մույնկ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցության և մշակույթի հարցերով խորհրդական և Ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Քսավյե Ռիշար: Փառատոնի պաշտոնական բացումը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Փառատոնի աջակիցներն են ՀՀ ԱԳ նախարարությունը և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն։ Այս տարի փառատոնը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։ Փառատոնի ծրագրերը կիրականացվեն Երևանում, Գավառում, Մեղրիում և Արտաշատում։ Երևանի քաղաքապետարան:

 Մշակույթ

Ժամը 18։00-ին Ժամանակակից արվեստի թանգարանը (Մաշտոցի 7) ներկայացնում է Արման Թադևոսյանի, Գագո Չթչյանի և Հերմինե Դեմիրոնի համատեղ ստեղծագործական նախագիծը՝ «Էդեն»: «Էդեն»-ը այստեղ ոչ թե կոնկրետ վայր է կամ ժամանակային հատված, այլ՝ շարժում երազանքի և հայտնության, տեսանելիի և անդինի միջև։ Հիշողություն, լույս, հույս և վերադարձ դեպի ակունքներ. «Էդեն»-ը դառնում է մի հանգույց, որտեղ անձնականն ու հավաքականը հանդիպում են արվեստի լեզվով։ Գյումրվա բարբառային ընկալմամբ «Էդեն»-ը նաև «այնտեղ»-ն ու «այդինը»-ն է՝ դեպի ակունքները տանող ճանապարհը։ Հեղինակ Էմմանուել Կոստե: +37410539637:

Հայերեն Русский

Ջրվեժ համայնքում կայացավ հանդիպում ԱԲ միջազգային օլիմպիադայի դափնեկիրների հետ

Շենքն անցնելու է ՀՀ տնօրինությանը, այստեղ սեթևեթելու բան չկա. Փաշինյանը՝ Ղարաբաղի ներկայացուցչության մասին

Վարչապետը Քոչարյանի ընտանիքի գույքն օրինական համարող քաղաքացիներին կոչ է արել հեղափոխություն անել

Եթե մարդն ամբողջ կյանքում պետական պաշտոնի է եղել ու դոլարային միլիարդատեր է, պետք է րոպե առաջ «կուլակաթափ» անել. Փաշինյան

Կանանց առաջնորդության ամրապնդումը շարունակելու է մնալ խաղաղ, ժողովրդավարական և դիմակայուն պետության կառուցման կարևոր մաս. Լիլիթ Մակունց

Ակբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն է

Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքը

Սեպտեմբերի 17-ի միջոցառումների անոնս

Նոր Սահմանադրության նախագիծը նախատեսվում է հրապարակել մինչև տարեվերջ

Հայաստանը ոչինչ չի զիջել. ՀՀ վարչապետ