Սեպտեմբերի 16-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

Սեպտեմբերի 16-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին Ազգային ժողովում աշխատանքը կշարունակի ՀՀ ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 14։30-ին ՀՀ ԲՏԱ նախարարության մոտից կմեկնեն Ջրվեժ գյուղ, որտեղ ժամը 16:00-ին, «Վուդս» կենտրոնում /Կոտայքի մարզ, գ.Ջրվեժ, Ազատության փողոց, 2-րդ գիծ/ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության նախաձեռնությամբ տեղի կունենա Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում (IOAI) հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականների ձեռքբերումներին նվիրված միջոցառում։ Ներկա կլինեն ՀՀ ԲՏԱ երկու փոխնախարարները և ԿԳՄՍՆ մեկ փոխնախարար: Միջոցառման ընթացքում IOAI-ի հայ մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց փորձը, անցած ճանապարհն ու ձեռքբերումները, ինչպես նաև շփվելու տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների, պետական կառույցների և կրթական համայնքի ներկայացուցիչների հետ։ AI-ի միջազգային օլիմպիադայի ազգային կազմակերպիչը՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամն (FAST) է։ 

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 11։00-ից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակում (Նալբանդյան 128) համալսարանը կազմակերպում է Աշխատանքի տոնավաճառ: Ամենամյա այս խոշոր միջոցառումը այս տարի ևս մեկ հարթակում կհամախմբի պետական և մասնավոր հատվածների 70-ից ավելի առաջատար գործատուների։ Տոնավաճառին կմասնակցեն բանկային և ֆինանսական, ՏՏ, ապահովագրական, խորհրդատվական և այլ ոլորտների ընկերություններ, ինչպես նաև պետական կառույցներ, որոնք կներկայացնեն  իրենց թափուր հաստիքները, աշխատանքի և կարիերայի հեռանկարները։  

Մշակույթ

Ժամը 18։30-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» խորագրով միջազգային ցուցահանդեսը՝ նշանավորելով խոշոր իրադարձություն հայկական արվեստի պատմության մեջ. ստեղծումից ավելի քան 130 տարի անց Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» (1894) գլուխգործոցն առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում՝ իր հայրենիքում։ Ղազախստանի Աբիլխան Կաստեևի անվան արվեստի ազգային թանգարանի բացառիկ փոխառությամբ Հայաստան եկող «Լքյալը» ցուցահանդեսի նշանային ստեղծագործությունն է։ Միաժամանակ առաջին անգամ մեկ ցուցադրական տարածքում, որպես ամբողջացող եռապատում, կմիավորվեն Սուրենյանցի ստեղծագործական ժառանգության առանցքային և մոնումենտալ երեք կտավներ՝ «Լքյալը» (1894), «Ոտնահարված սրբություն» (1895) և «Ջարդից հետո» (1898)։ Ցուցահանդեսում կներկայացվեն նաև Փանոս Թերլեմեզյանի, Սարգիս Խաչատուրյանի, Ժիրայր Օրագյանի, Մարիամ Ասլամազյանի, Արմինե Կալենցի և այլոց՝ ստեղծագործությունները, ինչպես նաև Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից երկու ստեղծագործություն և Սբ.Առաքելոց եկեղեցու պատմական այն դուռը, որը պատկերված է Սուրենյանցի «Լքյալը» կտավում։

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին

ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը գրություններ էր ուղարկել տնտեսվարողներին բենզինի գների բարձրացման վերաբերյալ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է զարգացման նոր ռազմավարական ուղղությունները

ՀՀ պաշտպանության նախարարը Չինաստանում ոչ պաշտոնական շփումներ է ունեցել գործընկերների և տարբեր երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների հետ

Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպումից հետո համատեղ ասուլիս են անցկացրել

Հայաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

Այս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկ

Ռուսաստանի ԱԳՆ-ն Հորմուզի նեղուցի շրջափակումը որակել է հումանիտար նորմերի տեսանկյունից «անթույլատրելի»

Սեպտեմբերի 16-ի միջոցառումների անոնս

Ժաննա Անդրեասյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն