ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է փոստով քվեարկության կազմակերպումը փոխելու Թրամփի պլանը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ Գերագույն դատարանը նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունների նախաշեմին դադարեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նորմատիվային ակտի կատարումը, որով պետք է փոխվեր ընտրողներին փոստով քվեաթերթիկներ ուղարկելու կարգը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

Դատավորների մեծամասնությունը կասեցրել է ընթացակարգը, որն ԱՄՆ փոստային ծառայությանը կշնորհեր աննախադեպ լիազորություն՝ չառաքել փոստով ուղարկվելիք, հնարավոր է, միլիոնավոր քվեաթերթիկներ։ Նույնիսկ ընտրական գործընթացների հանրապետական պատասխանատուներից ոմանք զգուշացրել էին, որ այդ առաջարկը կարող է հանգեցնել քաոսի և ընտրական իրավունքից զանգվածային զրկման։

Դատարանը նշել է, որ «հավանականությունը փոքր է», որ վարչակազմը հաջողության կհասնի դատական արգելքի վիճարկման հարցում։

Թրամփը բազմիցս դեմ է հանդես է եկել փոստով քվեարկությանը. նա այս նորմատիվային ակտը ներկայացրել էր որպես գործընթացը խարդախություններից պաշտպանելուն ուղղված միջոց։ CNN-ը նշում է, որ սա մեծ պարտություն է Թրամփի համար, ով անձամբ շարունակում է քվեարկել փոստով։

Հայերեն Русский

Բյուրեղավանում լավաշի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերի բացակայության պատճառով

Գյումրիում արտահերթ ընտրությունները հրամայական են. Նազելի Բաղդասարյան

Իջևան համայնքին է վերադարձվել Ենոքավան բնակավայրի վարչական շենքում գտնվող՝ 89.1 քմ մակերեսով 2 տարածք

Արաղչին Լիբանանի խորհրդարանի խոսնակի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

«Նոա»-ն սկսել է ապագա մարզադաշտի կառուցման աշխատանքները

QS վարկանիշավորման կազմակերպությունը կաջակցի Հայաստանի բուհերի առաջընթացին. ազդարարվեց համագործակցության մեկնարկը

Կոնգոյում էբոլայից մահվան դեպքերի թիվը գերազանցել է 3500-ը

Հայաստանում որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման

Հայկ Սարգսյանին ՔՊ-ից հեռացնելու հարցը այսօրվա վարչության նիստի օրակարգում չկա. Ալեքսանյան

ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է փոստով քվեարկության կազմակերպումը փոխելու Թրամփի պլանը