2 րոպեի ընթերցում
Սեպտեմբերի 15-ի միջոցառումների անոնս
ՀՀ ԱԺ
Ժամը 10:00-ին Ազգային ժողովում տեղի կունենա ՀՀ ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը:
Պետական կառույցներ
Ժամը 09։00-ին «Իբիս Երևան կենտրոն» հյուրանոցի «Արարատ» սրահում (Հյուսիսային պողոտա 5/1, 2-րդ հարկ) տեղի կունենա համագործակցության մեկնարկին նվիրված միջոցառում: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը համագործակցություն են սկսում համաշխարհային համալսարանական վարկանիշավորման առաջատար կազմակերպություններից մեկի՝ QS Quacquarelli Symonds-ի հետ։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և QS Quacquarelli Symonds-ի խորհրդատվության և վերլուծությունների ղեկավար Ժակ դը Շամփշընելը։ Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ բուհերի ռեկտորներ, պրոֆեսորադասախոսական կազմի և կրթության ոլորտի ներկայացուցիչներ։ ԿԳՄՍՆ:
Ժամը 10։00-ին /գրանցումը՝ 09:30-09:45/ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում (Պապ թագավորի փողոց, 1 շենք) տեղի կունենա «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը: Լրատվամիջոցների ներկայացուցիչները նիստին կարող են ներկա գտնվել մինչև ժամը 10:15-ը:
Ժամը 12։00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանի, Խաչիկ բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանի, Խաչիկ բնակավայրի մշակույթի պատասխանատու Բելլա Առաքելյանի ասուլիսը։ Թեմա. Գաթայի փառատոն. իրականացվող ծրագրերն ու առաջիկա անելիքները։
Ժամը 13։50-ին Կենտրոնական բանկում կկայանա ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ: Ասուլիսը, ինչպես նաև ուղիղ եթերով ասուլիսի հեռարձակումը կսկսվի ժամը 14:00-ին: Խնդրում ենք ունենալ անձը հաստատող փաստաթուղթ: ՀՀ ԿԲ, 592592 (ներքին 0702):