Սեպտեմբերի 14-ի միջոցառումների անոնս

1 րոպեի ընթերցում

Պետական կառույցներ

Սեպտեմբերի 14-18-ը կանցկացվի «Մեր անկայուն տիեզերքը» խորագրով միջազգային գիտաժողով, որը տեղի է ունենալու Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։

Բացման արարողությունը Բյուրականում է։ Մասնակիցների տեղափոխությունը կազմակերպվելու է Ակադեմիայի բակից։ Ավտոբուսը շարժվելու է 8։30-ին։

 Մշակույթ

Ժամը 17։00-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի կունենա «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՒՅՆԵՐԸ» ջրաներկի 4-րդ միջազգային փառատոնի և ցուցահանդեսի պաշտոնական բացումը։ Ցուցադրությանը ներկայացված կլինեն 15 աշխարահռչակ  ջրաներկի վարպետների, հայ և արտասահմանյան ստեղագործողների 100-ից ավելի ջրաներկի աշխատանքներ: Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի և Հայաստանի նկարիչների միության աջակցությամբ։ 

Հայերեն Русский