Սեպտեմբերի 11-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

11 սեպտեմբեր,  2026           

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 12։00-ին Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում (Բաց բեմ, մուտքը Գրիգոր Լուսավորիչ փողոցից) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման առաջնախաղին։ Մամուլի ասուլիսի ընթացքում կազդարարվի 105-րդ թատերաշրջանի, ինչպես նաև «Բաց Բեմ» նոր հարթակի բացումը: Կներկայացնենք նոր կրթական ծրագրերը, սպասվելիք հյուրախաղերը: Ասուլիսի ընթացքում առաջին անգամ կհայտարարվեն ամբողջ թատերաշրջանի պրեմիերաները: Ասուլիսից հետո լրագրողները հնարավորություն կունենան ներկա գտնվել «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման գլխավոր փորձին։ Բանախոսներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյան, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյան, ռեժիսոր Ջոն Բլոնդելլ (ԱՄՆ), դերասան Արմեն Մարության, դերասանուհի Նելլի Խերանյան, ռեժիսոր Դավիթ Հարությունյան, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյան, Գյումրու պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյան, ռեժիսորներ. Արթուր Սարիբեկյան, Հայկ Իսրաելյան, զգեստների նկարիչ Մերի Սարգսյան, դերասան Արմեն Քուշկյան, ԿԵՐՈՆ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյան: Սեպտեմբերի 12, 13, 18-ին թատրոնում տեղի կունենա «Ռոմեո և  Ջուլիետ» ներկայացման պրեմիերան: ԿԳՄՍՆ

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 10։00-ին «Ալեքսանդր» հյուրանոցում կանցկացվի Innovate Armenia-ի կողմից կազմակերպվող համաժողով՝ նվիրված շրջակա միջավայրի և մարդու առողջության փոխկապակցվածությանը։ Համաժողովի ընթացքում ոլորտի մասնագետներն ու փորձագետները կքննարկեն, թե ինչպես են շրջակա միջավայրի փոփոխությունները, աղտոտվածությունը և ժամանակակից տեխնոլոգիաները ազդում հանրային առողջության վրա, ինչպես նաև՝ ինչ լուծումներ կարող են կիրառվել Հայաստանում։ Կմասնակցեն առողջապահության, բնապահպանության, տեխնոլոգիաների և հարակից ոլորտների ներկայացուցիչներ։

Ժամը 11։00-ին Սիրահարների այգում (Մարշալ Բաղրամյան պողոտա 21) «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան» հիմնադրամը հրավիրում է լուսաբանելու «ԼԱՐՈՒՄ. տվյալների բացօթյա ցուցահանդես խտրականության մասին» եռօրյա նախագիծը: «ԼԱՐՈՒՄ»-ը լռին, ինքնուրույն տեմպով անցնող բացօթյա ցուցահանդես է, որը մեր հիմնադրամի կողմից իրականացված՝ խտրականության վերաբերյալ համապետական հետազոտությունը վերածում է տեսողական և զբոսանքային փորձառության: Սիրահարների այգու ծառուղիներով զբոսնելիս այցելուներին կդիմավորեն ծառից ծառ ձգվող լարերից կախված 6 թեմատիկ ինֆոգրաֆիկ պաստառներ: Բացման ելույթներ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան, Դանիայի մարդու իրավունքների ինստիտուտի Հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի գլխավոր խորհրդական Նինա Նորդբերգ, ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրեն Լիլիթ Եզեկյան: Միջոցառմանը կմասնակցեն պետական մարմինների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ։ Ցուցահանդեսը հնարավոր է դարձել Դանիայի ԱԳ նախարարության ֆինանսական աջակցությամբ։ +374 98 072741։

Ժամը 19։00-ին «Ալեքսանդր» հյուրանոցի «Դվին» սրահում տեղի կունենա Պուլիցերյան մրցանակակիր, ամերիկացի լրագրող, գրող և հաղորդակցության ու վարքագծի մասնագետ Չարլզ Դահիգի՝ «Սուպերհաղորդակցվողներ. ավելի արդյունավետ շփվելու գաղտնիքները» գրքի շնորհանդեսը: Ելույթ կունենան Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը, Acba բանկի ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի տնօրեն Հակոբ Հակոբյանը: Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը հանդես կգա միջմշակութային հաղորդակցության մասին դասախոսությամբ: Communications Manager Liana Nersisyan, +374 93 316688:

Ժամը 20։00-ից Սուրբ Աննա եկեղեցու պուրակում /Աբովյան 15/ Հ.Հովնանյան ընտանեկան հիմնադրամը հրավիրում է երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին՝ մասնակցելու Հիմնադրամի հիմնադիր, մեծանուն ամերիկահայ բարերար Հրայր Հովնանյանի ծննդյան 96-րդ տարելիցին նվիրված մշակութային միջոցառմանը։ Նրա աջակցությամբ է կառուցվել Երևանի կենտրոնում գտնվող Սուրբ Աննա եկեղեցին, որի բակում իրենց վերջին հանգրվանն են գտել Հրայր և Աննա Հովնանյանները։ Երկու օր շարունակ Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների պուրակում կհնչեն դասական և ժողովրդական ստեղծագործություններ, որոնք կուղեկցվեն ճարտարապետական լուսային ձևավորմամբ: +374 98245484:

Մշակույթ

Ժամը 19։00-ին Արդի արվեստի կենտրոնում («ՀայԱրտ» կենտրոն, Մաշտոցի 7ա) կկայանա լուսատպության անվանի վարպետ Թորոս Ալաջաջյանի հավաքածուն ներկայացնող «Սև և սպիտակի լույսը» ցուցահանդեսի պաշտոնական բացումը։ Լուսանկարչության երկուհարյուրամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսը Հայաստանում և տարածաշրջանում առաջին անգամ կներկայացնի 13 երկրի 55 լուսանկարչի 114 սև-սպիտակ լուսապատկեր։ Ցուցահանդեսն արժևորում է Թորոս Ալաջաջյանի՝ Փարիզում շուրջ վեց տասնամյակի ընթացքում ստեղծած սև-սպիտակ անալոգային լուսանկարչության և լուսատպության հսկայածավալ ժառանգությունը: Բացման արարողությանը անձամբ ներկա կլինի Թորոս Ալաջաջյանը։ 077 953797 (Էռնա):

Հայերեն Русский

ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության համար օգտակար է որակել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցություններ

Ընդլայնվել են Գավառի համայնքի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիայի հնարավորությունները

Սևանի մշակույթի պալատի դահլիճի վերանորոգման ու վերազինման ծրագիրն ավարտվել է

Ֆրանսիայի նախագահն ու ԵՀ ղեկավարն աճող սպառնալիքների ֆոնին կոչ են արել ամրապնդել եվրոպական տիեզերական ոլորտը

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը

ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ հանդիպմանը քննարկել է ոլորտային հարցեր

Անվանի դիվանագետ Արման Կիրակոսյանն այսօր կդառնար 70 տարեկան. նա մեծ ավանդ է թողել ՀՀ դիվանագիտական կորպուսի ձևավորման ու զարգացման գործում

Սեպտեմբերի 11-ի միջոցառումների անոնս

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարն ու Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են ՀՀ-ի եվրոպական օրակարգի առաջմղմանն առնչվող հարցեր

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը Հունգարիայի իշխանությունների հետ կքննարկի ԵՄ-ին անդամակցության գլուխների բացումը. Moldpres