1 րոպեի ընթերցում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Տեխաս նահանգի Դալաս քաղաքում՝ Հանրապետական կուսակցության միջանկյալ ընտրությունների համաժողովի բացման արարողությանը, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հաղթում է Իրանի դեմ պատերազմում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ելույթի ընթացքում Թրամփը հավաստիացրել է, որ «նավթի գները կնվազեն, հենց որ մենք հաղթենք Իրանի հետ պատերազմում»։
«Մենք հաղթելու ենք։ Մենք արդեն հաղթում ենք։ Մենք ենք վերահսկում Հորմուզի նեղուցը», - հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նաև առաջարկել է Հորմուզի նեղուցն անվանել «Թրամփի նեղուց»։
«Վստահ եմ՝ Իրանի ղեկավարությունը դրանից շատ ոգևորված կլինի», - ասել է նա։