1 րոպեի ընթերցում
Հայաստանի քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի առանձնատանն անցկացված խուզարկությունից։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանի առանձնատանը իրավապահ մարմինները խուզարկություն էին անցկացրել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվել է։