Ռուբինյանն ու Ֆերրանտին ընդգծել են, որ Հայաստան-Իտալիա հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Իտալիա երկկողմ հարաբերություններին՝ փաստելով, որ դրանք ներկայում գտնվում են բարձր մակարդակի վրա։

Քննարկվել են հարաբերությունների հետագա զարգացման, ինչպես նաև միջխորհրդարանական կապերի ակտիվացման վերաբերյալ այլ հարցեր։

Հայերեն English Español Français Русский Türkçe 中文