Իսրայելը հայտարարել է Մեծ Բրիտանիայի դեմ պատասխան պատժամիջոցների մասին

2 րոպեի ընթերցում

Իսրայելը մի շարք պատժամիջոցներ կսահմանի Մեծ Բրիտանիայի նկատմամբ, այդ թվում՝ կփակի բրիտանական հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Արևմտյան ափում հրեական բնակավայրերի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու Լոնդոնի որոշման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ն հաղորդում է, որ այս մասին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։

Սեպտեմբերի 8-ին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Էդվարդ Միլիբենդը հայտարարել էր, որ արգելում է առևտուրը Հորդանան գետի Արևմտյան ափում հրեական բնակավայրերի հետ, որոնք միջազգային իրավունքի տեսակետից համարվում են անօրինական։ Լոնդոնը միջոցներ կձեռնարկի այն ընկերությունների և անհատների դեմ, որոնք աշխատում են բնակավայրերում։ Դրա հետ մեկտեղ, Միլիբենդի խոսքով, Իսրայելի հետ առևտուրը նրա օրինական սահմաններում չի սահմանափակվի։

Մերձավոր Արևելք

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանում Արևմտյան ափում իսրայելական բնակավայրերի դեմ

Իսրայելն արձագանքել է Մեծ Բրիտանիայի այս որոշմանը։ Գիդեոն Սաարը հայտարարել է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուի համաձայնությամբ որոշում է ընդունվել առաջիկա 30 օրվա ընթացքում փակել Երուսաղեմում բրիտանական հյուպատոսությունը։ Իսրայելի կողմից մեկ այլ պատասխան միջոց կլինի բրիտանացի ներկայացուցիչների հեռացումը Իսրայելի հարավային Կիրյաթ Գաթ քաղաքում գործող Գազայի միջազգային աջակցության կենտրոնից։

Բացի այդ, դադարեցվում է Արևմտյան ափում Պաղեստինի ինքնավարության ուժերին պատրաստելու բրիտանական գործունեությունը։ Եվս մեկ հակամիջոց կլինի հակասեմական և հակաիսրայելական գործունեությանը մասնակից 12 բրիտանացի ընտրված ներկայացուցիչների և Մեծ Բրիտանիայի այլ քաղաքացիների մուտքի արգելքը Իսրայել:

Թուրքիա

Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու՝ 12 երկրների քայլերին

Հայերեն English فارسی Русский

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն առաջիկայում կհանդիպեն

Մեծ Բրիտանիան մերժում է Իսրայելի «վնասակար» պատասխանը Արևմտյան ափի բնակավայրերի դեմ պատժամիջոցներին

Մարիա Կարապետյանն ընտրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Գուտերեշն Իսրայելին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունը Լիբանանի հարավում

Երևանում նոր կառուցապատումների համար սահմանվել են ավելի խիստ քաղաքաշինական կանոններ. Տիգրան Ավինյան

Հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալը ենթադրում է նոր առանձնացված գծեր և ավտոմեքենաների սահմանափակումներ. Ավինյան

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի ծրագրի կառավարման ընկերությունների նախնական ցանկն արդեն կա. Ավինյան

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը դիտարկել է հանրային ծառայողների համար իրականացվող բնակարանաշինական ծրագրի ընթացքը

Ռուբինյանն ու Ֆերրանտին ընդգծել են, որ Հայաստան-Իտալիա հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա

Հայաստանում ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր