1 րոպեի ընթերցում
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության կողմից սեպտեմբերի 8-ին Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու են միջին նորոգման աշխատանքներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից՝ նշելով, որ աշխատանքները կատարվելու են երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան ժամը 07:00-ն, որի ընթացքում պողոտայի որոշակի հատվածներ փակ են լինելու: