ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

1 րոպեի ընթերցում

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ ՀՀ դրամով թողարկված պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում՝ կարևոր քայլ արձանագրելով Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման և միջազգային ֆինանսական հաստատությունների՝ տեղական շուկայում ներգրավվածության ընդլայնման ուղղությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի ֆոնդային բորսայից՝ նշելով, որ տեղի է  ունեցել պարտատոմսերի ցուցակման ավանդական զանգի հնչեցման արարողությունը՝ խորհրդանշելով կազմակերպության մուտքը կապիտալի շուկա։

Ներդրողները սեպտեմբերի 8-ից  հնարավորություն կունենան մասնակցելու «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» պարտատոմսերի բորսայական առևտրին՝ դիմելով բորսայի անդամ բանկերին կամ ներդրումային ընկերություններին։ 

Հայերեն English Русский