Սեպտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

09 սեպտեմբեր,  2026           

ՀՀ ԱԺ

Ժամը 11։00-ին Ազգային ժողովի 114 սրահում կկայանա Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։

Ժամը 11։00-ին Ազգային ժողովի 214 սրահում կգումարվի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ։

Ժամը 12։00-ին Ազգային ժողովի 414 սրահում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նիստ կգումարի։

Ժամը 14։00-ին Ազգային ժողովի 414 սրահում Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի։

Ժամը 14։00-ին Ազգային ժողովի 314 սրահում կկայանա Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։

Պետական կառույցներ

Ժամը 10։00-ին Արևելագիտության ինստիտուտում /Բաղրամյան պողոտա 24գ, առաջին հարկ/ տեղի կունենա «Europe’s Representations of India: Texts, Images and Encounters (ESIND)» միջազգային գիտական ցանցի 2-րդ գլխավոր համաժողովի հանդիսավոր բացման արարողությունը, որին կմասնակցեն Եվրոպայից և աշխարհի տարբեր երկրներից ժամանած ավելի քան 50 հետազոտողներ և գիտնականներ: Այս թեմատիկայով համաժողովը Հայաստանում առաջին անգամ իրականացվելու է Արևելագիտության ինստիտուտում։ ESIND-ը Եվրոպական միության European Cooperation in Science and Technology (COST) ծրագրի շրջանակում գործող միջազգային գիտական ցանց է, որը միավորում է տարբեր երկրների գիտնականների և հետազոտողների՝ Եվրոպայի և Հնդկաստանի միջև պատմական, մշակութային և գիտական փոխառնչությունների բազմակողմանի ուսումնասիրման նպատակով։

Մշակույթ

Ժամը 11։00-ին «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի վարչական մասնաշենքի առաջին հարկում տեղի կունենա նոր, «Աջակից ընթերցասրահի» բացման արարողությունը։ «Աջակից ընթերցասրահը» ստեղծվել է ամերիկահայ գրադարանավար Ծիածան (Ջիա) Այվազյանի կտակի համաձայն՝ որպես հատուկ նախագիծ՝ Հայաստանի ազգային գրադարանի սահմանափակ կարողություններ ունեցող ընթերցողների համար։ Ընթերցասրահը համալրված կլինի ձայնագրքերով, Բրայլյան գրատիպով և այլընտրանքային ձևաչափերով հրատարակություններով, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով։ Բացման արարողությանը կմասնակցեն սահմանափակ կարողություններ ունեցող անձինք, Ծիածան (Ջիա) Այվազյանի ընտանիքի անդամները, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի ազգային գրադարանի աշխատակիցներ, գործընկերներ և հրավիրված հյուրեր։

Ժամը 18։30-ին Հայաստանի ազգային պատկերասրահում /մուտքը Արամի փողոցից/ կբացվի «Հովհաննես Շարամբեյան-100. հիշողության պատկերագրություն» բացառիկ ցուցահանդեսը։ Գեղանկարիչ, գրաֆիկ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես (Վանիկ) Շարամբեյանի (1926–1986) կյանքն ու գործունեությունը հայ մշակույթի պատմության մեջ առանձնանում են ազգային հոգևոր և նյութական արժեքներին անմնացորդ ծառայությամբ։

Հայերեն Русский

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած միջոցառմանը

COP17-ի Կանաչ գոտին մեկ շաբաթում ընդունել է շուրջ 25 հազար այցելուի

COP17․ Առաջին շաբաթվա ընթացքում ընդունվել է 14 որոշում