1 րոպեի ընթերցում
Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը։
Վահան Կոստանյանը շնորհավորել է դեսպան Էսկյուդիեին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն։ Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր նշանակալի ներդրումը կունենա Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների հետագա ամրապնդման և ռազմավարական գործընկերության խորացման գործում։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ՝ անդրադառնալով Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագրով նախանշված ուղղություններով համագործակցության առաջմղմանն ու նոր նախաձեռնությունների կյանքի կոչմանը։
Այս համատեքստում զրուցակիցներն ընդգծել են նաև առևտրատնտեսական և ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության կարևորությունը՝ որպես երկկողմ օրակարգի առանցքային ուղղություններ: