Գարեգին Բ-ի և ևս վեց եպիսկոպոսների գործը կքննվի Արմավիրի մարզի դատարանում

3 րոպեի ընթերցում

Գարեգին Բ կաթողիկոսի և ևս վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը կքննի Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վճռաբեկ դատարանը որոշել է, որ գործի նյութերը հնարավորություն են տալիս պարզելու մեղադրանքներում նկարագրված ենթադրյալ արարքների կատարման վայրը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որն ընդգրկված է Արմավիրի մարզի դատարանի տարածքային ընդդատության ներքո։

Արմավիրի մարզի դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը գործն ուղարկել էր Երևան՝ պատճառաբանելով, որ Գարեգին Բ-ին ներկայացված մեղադրանքի նկարագրության մեջ ենթադրյալ արարքի կատարման վայրը նշված չէ։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանն էլ գործը փոխանցել էր Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցը լուծելու համար։

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ընդդատության հարցը գնահատելիս հնարավոր չէ առանձնացնել միայն կաթողիկոսին ներկայացված մեղադրանքը։ Մյուս վեց հոգևորականների մեղադրանքներում նշված է, որ նրանց վերագրվող գործողությունները կատարվել են Մայր Աթոռում՝ Գերագույն հոգևոր խորհրդի նիստի ընթացքում։

Վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ Արմավիրի մարզի դատարանը ցուցաբերել է սուբյեկտիվ մոտեցում՝ ստեղծելով քրեական գործի անհարկի դատական շրջապտույտի վտանգ, ինչը կարող էր խոչընդոտել այն ողջամիտ ժամկետում քննելուն։

արեգին Բ-ին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք՝ ծառայողական լիազորությունների օգտագործմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարմանը խոչընդոտելը։ Նույն մեղադրանքն առաջադրված է նաև Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին, Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանին, Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին, Մակար եպիսկոպոս Հակոբյանին, Մուշեղ եպիսկոպոս Բաբայանին և Հովնան եպիսկոպոս Հակոբյանին։

Գործը կապված է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պաշտոնավարման վերաբերյալ դատական գործընթացի հետ։ 2026 թվականի հունվարի 10-ին Գարեգին Բ-ի տնօրինությամբ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել էր թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Նա վիճարկել էր որոշումը դատարանում, իսկ դատարանը հայցի ապահովման միջոց էր կիրառել՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը նրա պաշտոնավարումն ապահովելու վերաբերյալ։ Մեղադրող կողմի պնդմամբ՝ հետագայում այդ դատական ակտի կատարումը խոչընդոտվել է։

Փետրվարին Գարեգին Բ կաթողիկոսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր բացակայելու արգելքը, որի հետևանքով արգելվել էր նրա ելքը Հայաստանից։

 

Հայերեն English Русский

Հայաստանն ու Լատվիան կընդլայնեն համագործակցությունն արհեստական բանականության և կիբեռանվտանգության ոլորտներում

Բացահայտվել են Հոբարձիում տեղի ունեցած փոխհրաձգության հանգամանքները․ կանխվել է նաև վրեժխնդրության փորձ

Օսեյանն ու իր ամբողջ մարզչական շտաբը հեռացել են «Փյունիկ»-ից

Ֆրանսիան հայտնել է Պետդումայի ընտրություններից հետո բանակցելու Ռուսաստանի պատրաստակամության մասին

Հայաստանը և ֆրանսիական CEA-Leti-ն քննարկել են համագործակցությունը միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների ոլորտներում

Թերլիցքավորման պատճառով կասեցվել է «Արմ Պետրոլ»-ի լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը

Գարեգին Բ-ի և ևս վեց եպիսկոպոսների գործը կքննվի Արմավիրի մարզի դատարանում

Վճռաբեկ դատարանի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնի համար կանցկացվի նոր մրցույթ

Հութիները Սաուդյան Արաբիային սպառնացել են պատասխան գործողություններով