Սեպտեմբերի 8-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

08 սեպտեմբեր,  2026           

Պետական կառույցներ

Ժամը 10։00-ին Երևանի քաղաքապետարանում գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 7-րդ նստաշրջանի 1-ին նիստը:

Ժամը 11։00-ին «Holiday Inn» հյուրանոցի «Երևան» սրահում (Պապ թագավորի փող., 2 շենք) կկայանա «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս։ Բանախոսներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան, Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյան, Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյան, RCS Sports and Events DMCC-ի գործադիր տնօրեն Միկելե Նապոլի, RCS Sports and Events DMCC-ի գլխավոր օպերացիոն տնօրեն Ֆաբրիցիո Դ’Ամիկո: Ասուլիսի ընթացքում բանախոսները կանդրադառնան «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքը Հայաստանում անցկացնելու կարևորությանը, ակնկալվող արդյունքներին, ինչպես նաև կներկայացնեն մրցաշարի օրակարգը և կազմակերպչական այլ մանրամասներ:

Ժամը 12։00-ին «Ալեքսանդր» հյուրանոցում (Աբովյան փող., 3/4 շենք) տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի մեկնարկի ասուլիսը։ Բանախոսներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյան, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան: Ասուլիսի ընթացքում անդրադարձ կլինի նվագախմբի նոր համերգաշրջանին, առաջիկա ծրագրերին, Հայաստան հրավիրվելիք մենակատարներին, դիրիժորներին, ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությանը, նոր նախաձեռնություններին, նախատեսված ձայնագրություններին։ Կամփոփվեն նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի արդյունքները։ +374 93 51 71 12:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 11։00-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում (Էրեբունի Պլազա ԲԿ) տեղի կունենա ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ. Լևոն Քոչարյանի, Ագնեսա Խամոյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը։

Ժամը 14։00-ին «Ալեքսանդր» հյուրանոցում (Աբովյան փ. 3/4) տեղի կունենա Wizz Air ավիաընկերության մամուլի ասուլիսը, որի ընթացքում ավիաընկերությունը հանդես կգա՝ Հայաստանի շուկայում իր գործունեության վերաբերյալ կարևոր հայտարարությամբ։

Միջոցառմանը կմասնակցեն Wizz Air ավիաընկերության և ոլորտի այլ ներկայացուցիչներ։ Հայտարարությամբ հանդես կգա ավիաընկերության առևտրային գծով գլխավոր տնօրեն Յան Մալինը (Ian Malin, Chief Commercial Officer)։ Ասուլիսին կհաջորդի ընդունելություն, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան շարունակելու քննարկումները։

Մամուլի ակումբներ

Ժամը 11։00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ո՞վ է իրականացնում վերականգնումը. մասնագիտական կարողությունները քրեակատարողական և պրոբացիայի համակարգերում» թեմայով: Բանախոսներ՝ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ տնօրեն Արտակ Կիրակոսյան, «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Գայանե Հովակիմյան: 

Հայերեն Русский

Գարեգին Բ-ի և ևս վեց եպիսկոպոսների գործը կքննվի Արմավիրի մարզի դատարանում

Վճռաբեկ դատարանի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնի համար կանցկացվի նոր մրցույթ

Հութիները Սաուդյան Արաբիային սպառնացել են պատասխան գործողություններով

Ըստ Ուիթքոֆի՝ կարող են անցկացվել Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ նոր եռակողմ բանակցություններ

ՊԵԿ-ում ԱՄՀ առաքելության հետ կքննարկվեն չձևակերպված աշխատանքային հարաբերությունների բացահայտման մեխանիզմները

Ադրբեջանն ու Թուրքիան սկսել են ռազմածովային անօդաչու սարքերի համատեղ արտադրությունը

ԵՄ-ն 200 միլիոն եվրոյի ներդրումներ կկատարի Գրենլանդիայում. ֆոն դեր Լայեն

Հայաստանն ու Լատվիան արձանագրություն են ստորագրել ԵՄ-ի և ՀՀ-ի միջև հետընդունման համաձայնագրի իրականացման վերաբերյալ

ՀՀ Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետ քննարկել է առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր