Արարատ Միրզոյանը Ռիգայում ծաղիկներ է խոնարհել Անկախության հուշարձանին

1 րոպեի ընթերցում

Աշխատանքային այցով Լատվիայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Ռիգայում ծաղիկներ է խոնարհել Անկախության հուշարձանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Ռիգայում նախարար Արարատ Միրզոյանը և Լատվիայի ԱԳ նախարար Բրաժեն ծաղիկներ են զետեղել Անկախության հուշարձանին»,- նշել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության մամուլի խոսնակը։

Հիշեցնենք, որ Լատվիա կատարած այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեի հետ։

Հայերեն English Español Français Русский Türkçe