Մարդուն առևանգելու, սպանության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթով 2 անձ ձերբակալվել է, կատարվել են տասնյակից ավելի խուզարկություններ

3 րոպեի ընթերցում

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Հ.-ն Տ.Ղ.-ի, Գ.Պ.-ի և Ս.Վ.-ի հետ 2026 թվականի հուլիսի 16-ին ներս են մտել հյուրատան տարածք՝ Գ.Խ.-ին հայտնաբերելու և հաշվեհարդար տեսնելու նպատակով, սակայն նրան այնտեղ չգտնելով՝ հանդիպել են Գ.Խ.-ի ընկերոջը՝ Ա.Խ.-ին, որին զենքի գործադրմամբ սպառնացել են, հարկադրաբար դուրս են բերել հյուրատան տարածքից, այնուհետև վերջինիս կամքին հակառակ նստեցրել են ավտոմեքենան և առևանգել:

«Ա.Խ.-ին առևանգելուց հետո՝ Ա.Հ.-ն, Տ.Ղ.-ն և Գ.Պ.-ն նկատել են Գ.Խ.-ին, ով ավտոմեքենայով երթևեկելիս է եղել: Այդ պահին Տ.Ղ.-ն ավտոմեքենայով փակել է Գ.Խ.-ի երթևեկության ուղղությունը՝ հարկադրելով նրան կանգնեցնել ավտոմեքենան, որից հետո Ա.Հ.-ն և Գ.Պ.-ն, իրենց մոտ առկա հրազեններով զինված իջել են ավտոմեքենայից և, փոխլրացնելով միմյանց գործողությունները, խմբի կազմում, Գ.Խ.-ին սպանելու ուղղակի և միասնական  դիտավորությամբ, առնվազն երեք անգամ կրակոցներ են արձակել վերջինիս ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քրեական վարույթի նախաքննությունից մանրամասներ է ներկայացրել Քննչական կոմիտեն։

Նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ Գ.Խ.-ն ապօրինի ձեռք է բերել և կրել հրազեն հանդիսացող ատրճանակ և փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են դեպքի վայրի զննությամբ:

Այսպիսով, նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ Տ.Ղ.-ի, Ա.Հ.-ի, Գ.Պ.-ի, Ս.Վ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մի խումբ անձանց կողմից, զենքի գործադրմամբ մարդուն առևանգելու, սպանության փորձ կատարելու, հրազենի ապօրինի շրաջնառության, իսկ Գ.Խ.-ի նկատմամբ՝ հրազենի ապօրինի շրջանառության համար:

Երկու անձ ձերբակալվել է, երեքի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում:

Կատարվել են մեկ տասնյակից ավելի խուզարկություններ:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն

Վահագն Ալեքսանյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ

Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. վարչապետը մասնակցել է ջրային ոլորտի աշխատաժողովին

Հանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել է

Երևանում մեկնարկել է «Armenia Expo-2026» միջազգային ցուցահանդեսը

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը մերժել է երկրում ՌԴ-ի նշանակած դեսպանի մեղադրանքները․ Moldpres

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ բյուջեն այս տարի լուրջ մարտահրավեր է․ BTA

Լոնդոնում նշել են Մեծ Բրիտանիայի անվիճելի ինքնիշխանությունը Ֆոլկլենդյան կղզիների նկատմամբ

Մարդուն առևանգելու, սպանության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթով 2 անձ ձերբակալվել է, կատարվել են տասնյակից ավելի խուզարկություններ

Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի

Սեպտեմբերի 5-ի միջոցառումների անոնս