Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել է

2 րոպեի ընթերցում

Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համալրվել է 120 ռադիո և 45 նոր աուդիոգիդերով։ Աուդիոգիդերը հինգ լեզվով են՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն և չինարեն։ Շուտով կավելանան նաև իսպաներենն ու  իտալերենը։

«Այս ներդրումը շատ կարևոր է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համար, քանի որ այն բարձրացնում է թանգարանի աշխատանքների արդյունավետությունը։ Օրինակ, ռադիոգիդերի միջոցով սրահում միաժամանակ կարող են մի քանի էքսկուրսավարներ աշխատել և առանց աղմուկի, առանց միմյանց խանգարելու մեծ խմբերի սպասարկել, իսկ աուդիոուղեցույցն օգնում է դառնալ ինքդ քո էքսկուրսավարը՝ որոշելով շրջայցի տեմպը»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։

««Ստեփան Գիշյան» հիմնադրամն այն հաստատություններից է, որը մշտապես օգնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Առաջին համատեղ ծրագիրը մենք իրականացրեցինք 2020թ.–ին, երբ «Ստեփան Գիշյան» հիմնադրամի աջակցությամբ ձեռք բերեցինք պրոյեկտորներ, որոնք մինչև այսօր գործածվում են թանգարանում։ Սա մեր երկրորդ հաջող համագործակցությունն է, որի շնորհիվ մենք ունեցանք 120 ռադիոգիդ և 45 աուդիոգիդ»,- նշում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի  տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Հայերեն Español

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները