Փրկարարի օրվան ընդառաջ վարչապետը հանդիպել է ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների հետ

3 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպում է ունեցել ՆԳՆ կրթահամալիրի փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման ուսանողների հետ:

Հանդիպմանը մասնակցել է նաև Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը ողջունել է ներկաներին և Փրկարարի օրվան ընդառաջ՝ ի դեմս ներկաների, շնորհավորել տոնի առիթով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակների կանխարգելման, հետևանքների վերացման և քաղաքացիական պաշտպանության ապահովմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել փրկարարի աշխատանքի գրավչության բարձրացմանը միտված քայլերին, ինչպես նաև այդ ուղղությամբ Կառավարության կողմից վարվող քաղաքականությանը:

Կրթության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների համատեքստում վարչապետն ընդգծել է, որ փրկարար ծառայության ոլորտում ևս քաղաքականության փոփոխության անհրաժեշտություն կա, սկսած՝ սոցիալական երաշխիքներից մինչև ատեստավորման համակարգի ներդրումը, որն իր հերթին կբերի աշխատավարձերի, փրկարարի աշխատանքի գրավչության բարձրացմանն ու կմոտիվացնի ուսանողներին: «Դա է, որ ուսանողին դարձնելու է ավելի մոտիվացված, որ իմանա՝ սա աշխատանք է, որը կյանքում իրեն ապահովելու է, լավ պրոֆեսիոնալ լինելու դեպքում՝ ապահովելու է կարիերայի առաջընթաց, բայց նաև սոցիալական որոշակի ապահովություն իր և իր ընտանիքի համար»,-ասել է երկրի ղեկավարը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ներքին գործերի նախարարության կրթահամալիրում ակնկալվող բարեփոխումներին, որոնք ուղղված են լինելու մասնագիտական կրթության զարգացմանը. «Այդտեղ պետք է սովորի այն մարդը, ով որոշում ունի, որ ամբողջ կյանքում պրոֆեսիոնալ կերպով զբաղվելու է այդ գործով։ Մենք՝ նախ իր մասնագիտացումն ավելի կնեղացնենք, այսինքն՝ իր գործի մեջ կլինի ավելի պրոֆեսիոնալ: Եվ նաև պետությունն էլ պայմանագիր կկնքի մարդու հետ, որ եթե այդ կրթությունը ստանում եք, իհարկե, սոցիալական երաշխիքի համակարգերով, պայմանավորվում ենք, որ դուք ձեր աշխատանքային կարիերան պատկերացնում եք այս համակարգում»։

Ծառայությունները և մասնագիտական կրթությունն ավելի որակյալ դարձնելուն ուղղված մեխանիզմների ներդրման համատեքստում Նիկոլ Փաշինյանը շեշտել է. «Ես ուզում եմ վստահեցնել մեր սիրելի ուսանողներին, որ մենք ամեն ինչ անում ենք և անելու, որպեսզի փրկարարի աշխատանքը, ոստիկանի աշխատանքը լինի այնպիսին, որ մարդը հնարավորություն ունենա ինքն իր համար որոշում կայացնել, ասել՝ սա իմ կյանքի ճանապարհն է, ես պլանավորում եմ ամբողջ կյանքում զբաղվել սրանով, որովհետև դա ինձ տալու է կարիերա, դա ինձ տալու սոցիալական երաշխիք, դա ինձ տալու է հարգանք հանրության շրջանում»:

Հայերեն Français Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն