Սեպտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

04 սեպտեմբեր,  2026           

Պետական կառույցներ

Ժամը 13։00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում /Ծիծեռնակաբերդի խճուղի 1/ կկայանա «Armenia Expo-2026»-ի բացման արարողությունը: Ժամը 13:30-15:00-ը՝ կկայանա Հայաստանի և Թուրքիայի գործարարների երկկողմ (B2B) ձևաչափով հանդիպումների շարունակությունը:

Ժամը 19։00-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում տեղի կունենա Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի բացման արարողությունը: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Բացմանը անմիջապես կհաջորդի Ռուբեն Հախվերդյանի «Խոսքեր» գրքի շնորհանդեսը: Տեղի կունենա հանդիպում վարպետի հետ: Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ։ Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետրանն է։ Փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառում::

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 11։00-ին «Հոլիդեյ Ինն Երևան» հյուրանոցի «Տարսոն» սրահում /Ամիրյան 2/ կկայանա ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում բյուջետային գործընթացում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կողմից իրականացված շահերի պաշտպանության արշավների արդյունքների ներկայացման և քննարկման աշխատաժողովը։ Կազմակերպիչներ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ, «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ։ Ողջույնի խոսքով հանդես կգա Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը։ Միջոցառմանը կմասնակցեն ներկայացուցիչներ՝ պետական մարմինների, ՔՀԿ սեկտորից և փորձագիտական հանրույթից։ 

Հայերեն Русский

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած միջոցառմանը

COP17-ի Կանաչ գոտին մեկ շաբաթում ընդունել է շուրջ 25 հազար այցելուի

COP17․ Առաջին շաբաթվա ընթացքում ընդունվել է 14 որոշում