Հայաստանից միլիարդներ գողացողը չի կարող պատգարակի տակ թաքնված պատասխանատվությունից խուսափել. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին

5 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթին, ինչպես նաև նրան ձերբակալելու կադրերի շուրջ բարձրացած աղմուկին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Քննչական կոմիտեն ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ձերբակալելու որոշում էր ընդունել, ինչից հետո Գագիկ Խաչատրյանի փաստաբանները տեսանյութեր էին հրապարակել՝ պնդելով, թե իրավապահները խոշտանգում են իրենց պաշտպանյալին։ Տեսանյութերից երևում էր, որ իրավապահները անկողնում շորերով պառկած և գոռացող Գագիկ Խաչատրյանին ձերբակալում են պատգարակի վրա դնելով։ Նաև լուսանկարներ էին հրապարակվել, թե ինչպես էր Գագիկ Խաչատրյանը նախաքննական մարմնում պառկած իրար կպցրած աթոռների վրա՝ ծածկոցներով փաթաթված։

«Ես հետևում եմ այդ աղմուկին, և այդ աղմուկն ավելին, քան խայտառակություն, դժվար է անվանել։ Նախ ես կարծում եմ, որ մեր իրավապահ համակարգը որևէ պատճառ չուներ գործելու, եթե այդ գործողության հիմնավորվածությունը իր համար ակնհայտ չլիներ։ Հայաստանի իրավապահ համակարգում ոչ մեկ չի գործի այլ տրամաբանությամբ, պատճառ չունի գործելու։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր իրավապահ համակարգի բոլոր այն անդամներին՝ սկսած այդ պատգարակը բռնող աշխատակիցներից, որ սիմուլյանտին տարել են ճիշտ այնտեղ, որտեղ պետք է տանեն։

Ես կարծում եմ, որ այդ տեսարանը պետք է տեսնեն բոլոր ներկա և նախկին կոռուպցիոներները, որ ինչպես ասել եմ՝ որևէ մեկը չպետք է պլստա։ Հայաստանում տեղի է ունեցել սիրո և համերաշխության հեղափոխություն, որտեղ մենք ասել ենք, որ յուրաքանչյուրն ունի շանս, նրանք էլ են ունեցել շանս, որ գան ասեն՝ «գիտեք, մենք մի քանի միլիարդ գողացել ենք Հայաստանից և ուզում ենք վերադարձնել»»,- ասել է Փաշինյանը։

Նա կարծիք է հայտնել, որ Հայաստանի քաղաքացիների մեծամասնության արձագանքը Գագիկ Խաչատրյանին ձերբակալելու կադրերին այն է, որ վերջապես Հայաստանում արդարության մասին խոստումներն առարկայանում են։

«Այդպես կարձագանքեն բազմաթիվ մարդիկ, որոնք Հայաստանում երկար տարնիեր գործած մաֆիայի գործողությունների  արդյունքում ունեզրկվել են, ենթարկվել են կտտանքների, խոշտանգուների և այլն և այդպես շարունակ։ Ես ուզում եմ իմ գոհունակությունը հայտնել այդ տեսարանների կապակցությամբ, որ Հայաստանից միլիարդներ գողացողը չի կարող պատգարակի տակ թաքնված պատասխանատվությունից խուսափել։ Թող բոլոր կոռումպացվածները տեսնեն, որ իրենք հատ-հատ պետք է կրեն իրենց պատասխանատվությունը։ Եթե նախկինում նրանք հնարավորություն ունեին իրենց գողացածի մեծ մասը տալ, փոքր մասը պահել, հիմա հնարավորություն չունեն։ Այդ մարդիկ անազատության մեջ հայտնվելուց հետո, չգիտեմ, թե ինչքան կնստեն, և երբ դուրս կգան, որովհետև քրեակատարողական հիմնարկում պետությունը նրանց կեցությունը կապահովի, բայց երբ հայտնվեն ազատության մեջ, պետք է ամեն ամսի մեկին օրը երեք անգամ իրենց քարտը ստուգեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ, որովհետև դա պետք է լինի նրանց ապրուստի միակ միջոցը։ Այո, նրանք պետք է ունեզրկվեն՝ բառիս բուն իմաստով, և ուզում եմ արձանագրել, որ այն, որ այդ մարդիկ 8 տարի շարունակել են մնալ ազատության մեջ և տիրապետել են իրենց ունեցվածքը, դա ընդամենը նրա պատճառով է, որ Հայաստանում գործող մաֆիան, ցավոք, մինչ օրս էլ իր շոշափուկներն ունի կառավարման բոլոր մարմիններում, և իմ պարտքն է Հայաստանի ժողովրդի առաջ այդ բոլոր շոշափուկները հատ-հատ գտնել, կտրտել և արմատախիլ անել։ Թող որևէ մեկը չկասկածի, որ վճռականորեն գնալու ենք այս ճանապարհով, իսկ այդ տեսարանները ես համարում եմ հույս, որ Հայաստանում կհաստատվի արդարություն»,- եզրափակել է վարչապետը։

Հիշեցնենք, որ ՊԵԿ  նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը սեպտեմբերի 1-ին ձերբակալվել էր, իսկ սեպտեմբերի 2-ին կալանավորվել։ Մինչ այդ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ էին Գագիկ Խաչատրյանի, վերջինիս որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում։

Հայերեն English Español Русский

Սեպտեմբերի 1-ը Wildberries-ի գույներով. տոնն ավարտվեց, իսկ դպրոցական զեղչերը շարունակվում են

7.9 մլն դրամ արժողության բջջային հեռախոսներ և կենցաղային այլ իրեր գողանալու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, անձը կալանավորվել

Հայաստան-Չեխիա քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. ՀՀ նախագահ

Իրանի բանակը հայտնել է Քուվեյթում և ԱՄԷ-ում ամերիկյան կապի համակարգերին և հանգարներին հարվածելու մասին

Մինչև 1 մլրդ ՀՀ դրամի ֆինանսավորում՝ բիզնեսին. Բիբլոս Բանկ Արմենիայի նոր առաջարկը

Պուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասին

Իրազեկման աշխատանքային հանդիպումներ՝ Անիի համայնքապետարանի ավագանու անդամների համար

Շուրջ 33 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ 3 քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՆԱՏՕ-ն չի պլանավորում միջուկային զենք տեղակայել նոր երկրներում. Լեհաստանի ՊՆ

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան պետք է որոշեն կարգավորման հարցը