Նոր ատոմակայանի կառուցման հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրության հարց չէ. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

«Ռոսատոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը Հայաստանի կառավարությանը կներկայացնի Ռուսաստանի առաջարկները Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ արդյոք անդրադարձ եղե՞լ է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու թեմային։

«Ատոմակայանի հետ կապված, մենք արդեն իսկ պայմանավորվածություն ձեռք բերել էինք, որ սեպտեմբերին սպասում ենք «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովին, որպեսզի նա ներկայացնի այն առաջարկները, որ Ռուսաստանն այսօր կարող է անել Հայաստանին նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ։ Ես նախկինում էլ եմ ասել, որ ատոմակայանի հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրություն չէ, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցությունը։ Ով մեզ լավագույն առաջարկն անի, մենք գնալու ենք այդ առաջարկի հետևից»,- հայտարարել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ-ն աշխատանքներ է սկսել գործող ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ուղղությամբ։ Միաժամանակ աշխատանքներ են իրականացվում նաև նոր ատոմակայանի կառուցման ուղղությամբ։ ՀՀ կառավարությունն արդեն իսկ որոշել է, որ նոր ատոմակայանը լինելու է մոդուլային տեսակի, իսկ նոր ատոմակայանի կառուցման շուրջ բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի, Ռուսաստանի և Հարավային Կորեայի հետ։

Հայերեն العربية English Español Русский Türkçe 中文

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով