1 րոպեի ընթերցում
ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է էմիրաթական WAM լրատվական գործակալությունը։
Երկու առաջնորդները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին զարգացումները և դրանց վերաբերյալ ձեռնարկվող ջանքերը։
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև համագործակցության և համատեղ աշխատանքի տարբեր հարցերի, ինչպես նաև քննարկել են կապերի հետագա ամրապնդման ուղիները՝ ի շահ երկու երկրների։
Al Jazeera-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ձեռնարկված պատերազմի առաջին վեց շաբաթվա ընթացքում Իրանը Պարսից ծոցի երկրներից ամենաշատը թիրախավորել է ԱՄԷ-ն՝ արձակելով ավելի քան 530 բալիստիկ հրթիռ, տասնյակ թևավոր հրթիռներ և 2200 անօդաչու թռչող սարք։