ԱՄՆ-ում դատարանը կասեցրել է Թրամփի  հրամանագիրը «ծննդաբերելու նպատակով տուրիզմն» արգելելու մասին

2 րոպեի ընթերցում

Մերիլենդի դաշնային շրջանային դատարանը սեպտեմբերի 2-ին որոշել է արգելել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին իրագործել ծննդյան իրավունքով քաղաքացիության շնորհման ենթակա անձանց վերաբերյալ սահմանափակումների մասին հրամանագիրը, որով նախատեսվում էր արգելել ծննդաբերության նպատակով տուրիզմը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CBS News-ը։

2025 թ. հունվարին պաշտոնը ստանձնելուց ի վեր Թրամփը փորձել է վերացնել կամ սահմանափակել ծննդյան իրավունքով քաղաքացիության իրավունքը։ Հունիսին Գերագույն դատարանի կողմից ծննդյան իրավունքով քաղաքացիությունը վերացնելու նրա նախնական փորձի մերժումից հետո, Թրամփն օգոստոսին  ստորագրեց մեկ այլ՝ ավելի սահմանափակ դրույթներով հրամանագիր՝ մերժելու քաղաքացիություն տրամադրել «օտարերկրյա թշնամիների» երեխաներին, օտարերկրյա կառավարության աշխատակիցներին և ենթադրաբար ծննդաբերության նպատակով տուրիզմով զբաղվող անձանց։

Սեպտեմբերի 2-ին ԱՄՆ շրջանային դատավոր Դեբորա Բորդմանը ժամանակավորապես կասեցրել է Թրամփի վարչակազմի կողմից նոր հրամանագրի կիրառումը։ Ըստ դատավորի՝ հայց ներկայացրած անձինք, հավանաբար, կկարողանան ցույց տալ, որ հրամանագիրը խախտում է Սահմանադրության 14-րդ փոփոխությամբ սահմանված իրենց իրավունքները, որը քաղաքացիություն է շնորհում Միացյալ Նահանգներում ծնված բոլոր անձանց։

Դատարանի վճիռը վերջնական չէ։ Գործի քննությունը  շարունակվում է։

Ծննդյան իրավունքով քաղաքացիության մասին ուղղումն ընդունվել է ԱՄՆ Քաղաքացիական պատերազմից հետո, ինչի շնորհիվ չեղյալ է համարվել Գերագույն դատարանի 1857 թվականի վճիռը, որը մերժում էր աֆրոամերիկացիների քաղաքացիության իրավունքը:

Հայերեն Русский

Ռուբիոն և Ռյուտեն քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը

ԱՄԷ-ն հայտարարել է նավթատարից նավթի արտահոսքի պատճառով մի շարք լողափերի փակման մասին

Երևանում հայտնաբերվել են սպանության փորձի և խուլիգանության համար հետախոզվող իջևանցի երիտասարդներ

ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի դասընթացներում առանցքային դեր ունեն նաև բնապահպանական գիտելիքներն ու ծրագրերը

ImID համակարգում նկատվում են որոշակի դանդաղումներ. ՊԵԿ

Դատարանը կարճել է կարգալույծ հռչակված երկու քահանաների հայցերով գործերի վարույթները

IDBank․ ներդրում՝ հանուն կանաչ ապագայի. կայացավ Մատենադարանին հարակից կենսաբազմազանության այգու հիմնարկեքի արարողությունը

Փարիզի մի շարք շրջաններում պարետային ժամը երկարաձգվել է

Թրամփի հետ հարաբերությունները, ՌԴ-ի դեմ պատժամիջոցները և ռազմաճակատի գծի սառեցումը. Զելենսկու հարցազրույցը CNN-ին

ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը հոկտեմբերի 27-ին կքննարկվի ԱԺ լիագումար նիստում