Իրանի դեմ գործողություններն ուղղված  են Իսրայելին և տարածաշրջանին օգնելուն. Թրամփ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի հետ ստեղծված իրավիճակում ԱՄՆ-ն օգնում է Մերձավոր Արևելքին, Իսրայելին և ինքն իրեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Սպիտակ տան Վարդերի այգում կայացած միջոցառման ժամանակ, որի տեսանյութը տարածել է Սպիտակ տունը։

«Մենք դա առնվազն 99%-ով անում ենք, որպեսզի օգնենք Մերձավոր Արևելքին։ Մենք դա անում ենք Իսրայելին օգնելու համար։ Մենք դա անում ենք ինքներս մեզ օգնելու համար», - ասել է Թրամփը՝ պատասխանելով Իրանի հետ հակամարտության վերաբերյալ հարցին։

Նա կրկին այն կարծիքն է հայտնել, որ Իրանը կոչնչացներ Իսրայելը, այնուհետև՝ Մերձավոր Արևելքը և դրանից հետո կգար «Եվրոպայի և մեր որոշ քաղաքների հետևից»։

ԱՄՆ նախագահը, խոսելով ռազմական գործողությունների վերսկսման մասին, նշել է, որ ԱՄՆ-ն վերջին օրերին շատ հարվածներ է հասցրել Իրանին։

Ընդ որում, նրա պնդմամբ՝ Թեհրանի գործերը վատ են, և ԱՄՆ-ն հաղթում է։ Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ն վերահսկում է Հորմուզի նեղուցը, և ամեն օր այնտեղով նավթով բեռնված բազմաթիվ նավեր են անցնում։

Այս շաբաթվա սկզբին Վաշինգտոնը և Թեհրանը փոխադարձ հարվածներ են հասցրել։ Ամերիկյան կողմը հայտարարել է Իրանում շուրջ 100 թիրախ խոցելու մասին, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հակաօդային պաշտպանության օբյեկտներ, ռադիոտեղորոշիչ համակարգեր։

Իր հերթին, ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթի, Հորդանանի և Բահրեյնի տարածքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին։

Իրան

Իրանը հայտնել է ամերիկյան հարվածների հետևանքով 18 զոհի, 142 վիրավորի մասին

Հայերեն Русский

Վանի առևտրաարդյունաբերական պալատն առաջարկում է Վանում ստեղծել Հայաստան-Թուրքիա տնտեսական կապերը համակարգող ներկայացուցչություն

Եթե Ռուսաստանը որոշի իր ռազմաբազան հանել Հայաստանից, մենք չենք առարկի. Փաշինյան

ՌԴ-ում կար գնաճի կտրուկ թռիչքի վտանգ, սակայն այն կանխվել է. Պուտին

ԱՄՆ բանակը կնքել է ԱԹՍ-ների դեմ լազերային համակարգի արտադրության առաջին պայմանագիրը

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ԵՄ դեսպան

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպան Ամալ Աֆիֆիին

ԱՄԷ նախագահը Թրամփի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում վերջին իրադարձությունները

ՆԳ նախարարը ներկայացրեց ընտանիքում բռնությունը կանխարգելելուն միտված օրենսդրական նախաձեռնությունը

Անկախ ամեն ինչից՝ արտահանման դիվերսիֆիկացիան պետք է լինի մեր ռազմավարությունը. Փաշինյան