Երևանի քաղաքապետարանը Երևանի շուրջ 1000 երեխաների համար սկսում է նոր՝ «STEAM» արտադասարանական ծրագիրը

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը Երևանի շուրջ 1000 երեխաների համար սկսում է նոր՝ «STEAM» արտադասարանական ծրագիրը`կարևորելով ստեղծարարության զարգացումն ու նոր հնարավորությունների ստեղծումը, ինչպես նաև առաջնահերթություն տալով սոցիալական աջակցության կարիք ունեցող երեխաներին և առաջնորդվելով ներառական միջավայր ստեղծելու սկզբունքով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ծրագրով երեխաները հնարավորություն կունենան բացահայտելու նոր ոլորտներ և սովորելու ռոբոտաշինություն,  ծրագրավորում,  արհեստական բանականություն,  3D մոդելավորում,  էլեկտրոնիկա,  թվային երաժշտություն:

«Եթե 6-16 տարեկան ես, ապրում ես Երևանում և հետաքրքրված ես այս ոլորտներով, ապա այս ծրագիրը քեզ համար է։

Մանրամասների և մասնակցության համար զանգահարե՛ք 1-05 կամ դիմե՛ք ձեր վարչական շրջանի երեխաների և սոցիալական պաշտպանության բաժին»,– նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով