Սեպտեմբերի 3-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

03 սեպտեմբեր,  2026           

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը: 

Պետական կառույցներ

Ժամը 10։00-ին «Հոլիդեյ Ինն Երեւան» հյուրանոցում /Հանրապետության հրապարակ, Պապ թագավորի փողոց 2/ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը /ՀԱԳՄ/ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացնող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը. միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակներում հրավիրում է լուսաբանելու Հայաստանի ու Թուրքիայի գործարար համայնքների մասնակցությամբ երկօրյա գործարար համաժողովը: Համաժողովի բացում՝ ՀԱԳՄ ծրագրի տնօրեն Արթուր Ղազարյան: Ողջույնի խոսք՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ (հաստատման փուլում), ԵՄ Հայաստանի պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոս, ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյան, Վանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Նեջդեթ Թաքվա: ՀԱԳՄ տնօրինություն: 

Ժամը 15։30-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում (Արշակունյաց 24/1) կկայանա 18 արդարների գործով դատական նիստ: Դատարանը փորձագետներ է կանչել դատական նիստին: Հարցաքննվելու են զենքերի փորձաքննություն կատարած անձինք: Այս դատական նիստին կրկին քննվելու են նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի և «Կամք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի խափանման միջոցները։

Մամուլի ակումբներ

Ժամը 12։00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցի մամուլի ասուլիսը: Ինչպե՞ս կզարգանան ռուս-հայկական հարաբերությունները Բիշքեկում Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո։ Արդյո՞ք նկատելի տարբերություն կա Խորհրդարանի նախորդ և ընթացիկ գումարումների աշխատանքի միջև։ Որքա՞ն թեժ կարող է լինել քաղաքական աշունը Հայաստանում։ Քաղաքագետ, Սուրեն Սուրենյանցը կներկայացնի իր տեսակետը ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Մշակույթ

Ժամը 15։00-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա Հայաստանի գրողների միության ու ԱՄՆ Հայ գրողների և լրագրողների միության համատեղ «Դրվատանքի մագաղաթ» մրցանակի հանձնման արարողություն:

Ժամը 17։00-ին Ժամանակակից արվեստի թանգարանում /Մաշտոցի 7/ կկայանա լիբանանահայ արվեստագետներ Մարալ և Ժիրայր Փանոսյանների «Երազ, արվեստ, Երևան» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը:

Ժամը 18։30-ին Գրականության և արվեստի թանգարանում (Արամի 1) կկայանա «Վիլյամ Սարոյան. Immersive experience» թվային ցուցադրության փակ բացումը։ Ցուցադրության ընթացքում թանգարանի տարածքը կվերափոխվի Սարոյանի աշխարհի՝ պատմությունների, հիշողությունների, կերպարների ու ստեղծագործական տարածության։ Թանգարանի պատերը կդառնան «պատուհաններ», որոնցից յուրաքանչյուրը կբացի Սարոյանի կյանքի ու ժառանգության մի անկյուն: Գրականության և արվեստի թանգարան, 077 611560 - Գրետա:

Հայերեն Русский

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների, ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը

Հայաստանի զարգացող ՏՏ ոլորտը կարող է կարևոր դեր ունենալ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի թվային բաղադրիչի ձևավորման և իրականացման գործում

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Մոլդովայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են եվրաինտեգրման գործընթացը և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերը․ Moldpres

ԵՄ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի անհաջող հարձակման դեպքի առիթով կանչել է ՌԴ դեսպանին