Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում Իրանի հետ բանակցությունների

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի փորձում Իրանին ստիպողաբար բերել բանակցությունների սեղանի շուրջ, ինչպես հաղորդել էր ABC News-ը։ Նրա պնդմամբ՝ ԱՄՆ-ի դիրքն այժմ ավելի լավ է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social հարթակում։

Թրամփը նշել է, որ իր համար միևնույն է՝ արդյոք Իրանը համաձայնագիր կկնքի թե ոչ։

«Մեր ներկայիս դիրքն ինձ շատ ավելի է դուր գալիս. մենք գրեթե ամբողջությամբ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը, և նրանց տնտեսությունը լիովին փլուզվում է։ Նրանք պարզապես հետաձգում են անխուսափելին: Ե՞րբ է իրանցի ժողովուրդը ոտքի կանգնելու և պայքարելու», - նշել է ԱՄՆ նախագահը։

ԱՄՆ-ն և Իրանը սեպտեմբերի 1-ի երեկոյան կրկին նոր հարվածներ են հասցրել իրար։ Իրանում կան զոհեր և վիրավորներ։

Իրան

Նոր հարվածներ Վաշինգտոնի և Թեհրանի միջև. Իրանը հայտնել է զոհերի և վիրավորների մասին

Հայերեն Русский