Դասական երաժշտություն և պատմական շունչ. Գյումրիում կանցկացվի «Երեկոն թանգարանում» բացառիկ միջոցառումը

2 րոպեի ընթերցում

Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը և Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը սեպտեմբերի 4-ին գյումրեցիներին ու քաղաք այցելած հյուրերին կներկայանան «Երեկոն թանգարանում» բացառիկ խորագրով, որով էլ պաշտոնապես կազդարարվի Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի աշնանային համերգաշրջանի մեկնարկը։ Միջոցառումը մեկնարկելու է ժամը 18:00-ին՝ հատուկ շրջայցով, որի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան հաղորդակից դառնալ հին Ալեքսանդրապոլի հարուստ կենցաղին, ավանդույթներին ու քաղաքային մշակույթին։

Թանգարանի սրահներն ու պատմական իրերը կվերածվեն ժամանակի միջով հետաքրքիր ճանապարհորդության՝ միավորելով դասական երաժշտությունը, թատերականացված բեմականացումն ու պատմական միջավայրը։ Բաց երկնքի տակ, պատմական հուշարձան-շենքի գրկում կենդանություն կառնեն սիմֆոնիկ մեղեդիները։ Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար Արմեն Կարճյանի և դիրիժոր Երվանդ Վարոսյանի գլխավորությամբ, հանդիսատեսին կհրավիրի յուրահատուկ երաժշտական ուղևորության, որտեղ միահյուսվում են պատմությունը, հիշողությունն ու արվեստը։

«Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը և Գյումրու ժողովրդական ճարտարապետության ու քաղաքային կենցաղի թանգարանը միշտ հանդես են եկել համագործակցային ծրագրերով, որոնցից վառ օրինակ է «Թանգարանային գիշեր» նախաձեռնությունը։ Տեսնելով հասարակության մեջ այս ձևաչափի նկատմամբ մեծ հետաքրքրությունը՝ որոշվեց ներկայանալ այս նոր ծրագրով»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց նվագախմբի տնօրեն Սոնա Հարությունյանը։

Հայերեն English

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը